ՀԱԼԵՊԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ Հ. Հ. Ապրիլի 6-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական հանձնախումբը» Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Անթիլիասի մայրավանքում կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Միջին Արեւելյան երկրների հանձնախմբերի համագումարը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմինը ներկայացրել են միայն Դամասկոսի անդամները: Սիրիայի ճգնաժամի պատճառով Հալեպի ներկայացուցիչները չկարողացան մասնակցել համագումարին: Համագումարին մասնակցել են նաեւ Լիբանանի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Արաբական Էմիրությունների, Եգիպտոսի, Կիպրոսի ներկայացուցիչները: |