RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 23:35:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1814, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԸ

Մայրության եւ գեղեցկության օրվաՙ ապրիլի 7-ի առթիվ Մոսկվայի ազգությունների տանը բացվել է «Մոսկվայի հայ նկարիչներ» ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունը եւ Մոսկվայի ազգությունների տունը Մոսկվայի հայ կանանց միության աջակցությամբ: Ներկայացված են բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ, աբստրակտ ստեղծագործություններ: Աշխատանքները կատարված են խառը տեխնիկայով. գեղանկար, գրաֆիկա, ասեղնագործություն, կոլլաժ, քանդակ եւ այլն:

Ցուցադրված են տարբեր սերունդների արվեստագետների գործեր. Աստղիկ Հակոբյան, Բորիս Հարությունյան, Նինա Գաբրիելյան, Նելլի Դանիելյան, Սերգեյ Սարումյան, Իրինա Տարաեւա: Ներկայացված է նաեւ գեղարվեստական ժառանգություն: Խոսքը Ռոբերտ Կոնդախսազովի (1937-2010), Սուրեն Մալյանի (1918-2005), Բորիս Օթարովի (1916-1991), Գեորգի Թովմասյանի (1936-2011) ստեղծագործությունների մասին է:

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողները ցուցահանդեսի կազմակերպման համար հատկապես շնորհակալություն են հայտնել Մոսկվայի ազգությունների տան ցուցահանդեսային բաժնի վարիչ Նատալյա Բագիրովային, Ռուսաստանի հայերի միության հումանիտար ծրագրերի ղեկավար Գագիկ Գաբրիելյանին եւ ցուցահանդեսի պատասխանատուներ Անահիտ Հովհաննիսյանին ու Նինա Գաբրիելյանին:

Ցուցադրության բացման շրջանակներում հնչել են Սկրյաբինի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Բախի, Կրեյսլերի, Ֆրանկի մի շարք ստեղծագործություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ