RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 23:35:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1241, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԱՄՆ. ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ՉԻ ԼՈՒԾԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Պ.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ստամբուլում քննարկումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ու վերջինս էլ այդ հանդիպումից հետո հայտարարություններ էր արել` անդրադառնալով Հայաստանին ու ղարաբաղյան բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի գործընթացին:

Քերիի հետ քննարկումներում ղարաբաղյան հարցին անդրադարձի առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցի լրագրողի հարցին վերջին ճեպազրույցում արձագանքել է պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է քննարկվել ղարաբաղյան համատեքստում եւ արդյոք ինչ-որ խթաններ կօգտագործվեն բանակցություններն առաջ մղելու համար, նաեւ ինչ է արվելու «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հետ»:

Փոխխոսնակը նախ նշել է, որ տեղյակ չէ, թե հատկապես ինչ համատեքստում կարող էր նշված հարցը քննարկվել պետքարտուղարի Թուրքիա այցելությանը:

«Բայց վերահաստատում եմ, որ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հանձնառու է աշխատելու կողմերի հետ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», նշել է Վենթրելը: Նրա խոսքովՙ «հավատում ենք, որ ուժի գործադրումը չի լուծի հակամարտությունը, եւ մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ