RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



ՁԵՌՆԱՐԿՆԵՐ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1088, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՀԱՄԵՐԳ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի իշխանություններին` համերգի կազմակերպման գործում ցուցաբերած եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար:

Հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունը բերեց հայտնի դաշնակահար Իգոր Չետուեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ