ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ 4-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ «Գրանդ սպորտ» մարզահամալիրի դահլիճում ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի 4-րդ մրցաշարը: Եզրափակչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի` 3-3, իսկ հետխաղյա 5-մետրանոցներում ավելի դիպուկ էին «Մեդիամաքսի» խաղացողները, ովքեր եւ արժանացան գլխավոր մրցանակին` «ՎիվաՍել-ՄՏՍ-2013 գավաթին»: 3-րդ տեղը գրավեց news.am կայքի թիմը: Մրցանակների արժանացան նաեւ 10 անվանակարգերում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնը լուսաբանած լրագրողը: Միջոցառման կազմակերպիչն Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել էր մրցաշարի գլխավոր հովանավորությունը: |