RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1107, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԻՏԱԼԱՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանի մշակույթի նախարարության, Իտալիայի դեսպանատան եւ Ազգային պատկերասրահի ջանքերով վերջերս վերաբացվեց իտալացի քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնին:

Անսելմոն ծնվել է 1921թ. Ռավեննա քաղաքի մոտակայքում: Բացի Իտալիայից աշխատել է մի շարք երկրներում` Իրան, Ֆրանսիա եւ այլն:

Մի շարք թե տեղի, թե արտերկրի լրագրողներ իրենց հոդվածներն են նվիրել Անսելմոյի Ժնեւի արվեստի թանգարանում թողած ցուցահանդեսին, որը կրում էր «Հայկական կոտորածները» խորագիրը:

Նկարչական առումով ջարդը քիչ մշակված թեմաներից է: Ասելմոն, ով ծանոթ է իր զգայուն հնարամիտ քանդակներով, ցանկացավ ջարդը մեկնաբանել արվեստի հնագույն միջոցներով եւ հաջողությամբ ընդհանրացրեց հայ ժողովրդի ապրած ողբերգությունը, այն դարձնելով 20-րդ դարի տառապանք տեսած ժողովուրդների ողբերգությունը:

«Դեր Էզ Զոր»-ը Անսելմոյի երկու կտավների վերնագիրն է, «Ջարդ»-ը շարքից, սկսված 1965թ ցեղասպանությունից ուղիղ 50 տարի անց:

Առաջին կտավում Դեր էզ Զորի ծանոթ կերպարներն են, որոնց շարքը ձգվում է տառապագին շարժման մեջ, անորոշ, բացված, ինչպես հովհար, երկրի եւ երկնքի, կարմիր եւ սպիտակ ճեղքերի մեջ:

«Ժնեւ Լա Սուիս» թերթում Վանի Հանները հետեւյալ տողերով է բնորոշել Անսելմոյի արվեստը. «Անսելմոն մեծ քաջություն ցուցաբերեց Եղեռնին մասնակից դառնալով»:

Եվ չնայած այդ եղերական դեպքից բավական ժամանակ է անցել, բայց նա կարողացավ իր ստեղծագործություններով ցույց տալ, որ ողբերգությունը ցավալիորեն առկա է նաեւ այժմ:

Նա հայ ժողովրդի տառապանքին համամարդկային հնչողություն տվեց:

Տաղանդավոր իտալացի քանդակագործի ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել Շվեյցարիայում եւ նրա սահմաններից դուրս:

Այսպիսով, հուսանք, որ ցուցահանդեսների, սեմինար քննարկումների եւ այլ պահանջատիրական միջոցառումների շնորհիվ մեր երկրի իշխանությունները կփորձեն բոլորին, այդ թվում նաեւ թուրքերին փոխանցել իրագործած Մեծ եղեռնի փաստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ