«էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացման ու համաշխարհային ճգնաժամի պայմաններում հելիոֆիկացիան դարձել է ոչ միայն այլընտրանք, այլեւ ողջ աշխարհի ճակատագիրը»: Բնորոշումը պրոֆեսոր Վահան Համազասպյանինն է, ում գլխավորությամբ էլ երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ուենցավ «Հելիոֆիկացիաՙ այլընտրանքային էներգիայի գլխավոր աղբյուրը» թեմայով գիտաժողովը, նախաձեռնությամբ Ռամկավար ազատական կուսակցության:
Անցյալ շաբաթավերջին համացանցում հայտնվեցին նավահանգստում տանկերի եւ ցամաքային զորքերի այլ զինատեսակների բեռնաթափման ու տեղափոխման լուսանկարներ: Ըստ milkavkaz.net կայքէջի, այդ տեխնիկան կարող է ցուցադրվել հունիսի 26-ին Բաքվումՙ Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ:
Վերահսկիչ պալատի` 2012 թվականի բյուջետային միջոցների վերահսկողության հաշվետվության խորհրդարանական քննարկմանը կողքից հետեւողների համար, բուն բովանդակային իրողություններից զատ, մի շարք այլ իրողություններ էին աչքի զարնում: Նախՙ ողջ գործընթացը վերածվել էր իշխանության տարբեր շերտերի` միմյանց գամերը ձգելու արարողության, դա պարզ երեւում էր այն ժամանակ, երբ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու արդարադատության նախարար Հրայր ...
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ: ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին, գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսիք են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները:
Թեեւ հունիսի 16-ինՙ վարչապետ Էրդողանի ստամբուլյան հանրահավաքի օրը, թուրքական ոստիկանությունը ցուցարարներից ազատել էր Թաքսիմի հրապարակն ու «Գեզի» զբոսայգին, սակայն բախումները դեռեւս շարունակվում են տարբեր թաղերի փողոցներում: Այդպիսի թաղերից է մասամբ հայերով բնակեցված Շիշլին, որտեղ ոստիկանության եւ ցուցարարների բախումների թատերաբեմ է դարձել Շիշլիի հայկական գերեզմանոցը:
«Հայաստանը համանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով», Էնիսկիլենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երեկ արված համատեղ արդեն հինգերորդ հայտարարության առնչությամբ այսպիսի դիտարկում է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր մեկնաբանության մեջ:
Նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԳ) պաշտպանությամբ, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: Նրա խոսքերով, ԱԱԳ համացանցային եւ հեռախոսային լրտեսման ծրագրերը չեն հակասում սահմանադրությանը:
Այդ մասին երեկ նշել է Նյու Յորքի «Թուրքական» կայքէջըՙ հիմք ընդունելով Ռուսաստանում հրատարակվող «Հայկական երկրամաս» թերթի հրապարակումը: Թուրքական կայքէջը այս թերթը համարում է «Ասպարէզի» ռուսաստանյան տարբերակը, ավելացնելով, որ Ղրիմի թաթարական խորհրդարանի նախագահ Մուստաֆա Ջեմիլօղլուն բուռն հակազդեցություն է ցուցաբերել Ուկրաինայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առնչությամբ:
Երեկ Ազգային ժողովի նիստում Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ունեցել է իր առաջին պատգամավորական ելույթը: Դա տեղի է ունեցել «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» իր, Սեյրան Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Այս նախագծով, որ երեկ 99 կողմով առաջին ընթերցում անցավ, սահմանվում է, որ ...
«Երկու լուր Սեւանա լճից, մեկըՙ լավ, մյուսըՙ վատ»: Հենց այսպես սկսեց հանդիպումը լրագրողների հետ Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանըՙ հավելելով, որ վատ նորությունը լճում կենսաբազմազանության եւ ձկնային պաշարների կտրուկ անկումն է: Մովսիսյանի գնահատմամբՙ ցուցանիշները մտահոգիչ են: Ձկան էնդեմիկ տեսակիՙ իշխանի կտրուկ նվազման կամ վերացման պատճառը ձվադրման վայրերի պակասն ...
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տուգանեց համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» եւ Nout.am ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար: Քաղաքացիները դժգոհել են, որ այս ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Nout.am անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակՙ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0 տոկոս ...
Հաճախ են հայաստանցիները որոշ ոլորտներ ու հանգամանքներ ոչ թե Ադրբեջանի հետ համեմատում, որ բյուջեի ծախսերի առումով նավթային միջոցներ է սպառում, այլՙ Վրաստանի հետ, որտեղ հանրության զգալի հատվածին առնչվող շատ փոփոխություններ միանգամից ընկալվում են որպես մի բան, ինչ Հայաստանում հնարավոր չէ. օրինակ` ճանապարհային ոստիկանության «մաքրազերծումը»:
Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Ժամանակն է նայելու դեպի արեւելք, իսկ ավելի որոշակի ` դեպի Հնդկաստան. այս գաղափարին համամիտ են հայ-հնդկական հարաբերություններով հետաքրքրված եւ այդ հարաբերություններն ամրապնդելուն կոչված անձինք, որոնց մի փոքր մասը հունիսի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հանդես եկավ հայ-հնդկական հարաբերությունները զարգացնելու իր գաղափարներով ու առաջարկներով:
Կահիրեի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւի» նախկին երկարամյա խմբագիր, այժմ արդեն ավելի քան 20 տարի Ավստրալիայում հաստատված, ՀԲԸՄ-ի «Միութիւն» ամսաթերթի հայերեն բաժնի խմբագիր դոկտ. Ավետիս Յափուճյանն իր կյանքի երեք կարեւոր փուլերը ամփոփել է մի գրքույկում, որին տվել է «Կեանքէս ճակատագրական երեք հանգրուաններ» խորագիրը (մատենաշար «Արեգ»-3, Սիդնի, 2012):
Վաղը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի Հարություն Կալենցի «Գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը: Ցուցադրությունն ընդգրկում է գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից եւ անց է կացվում կենտրոնի միջթանգարանային համագործակցության շրջանակներում:
Արամ Սարգսյանին ճանաչում եմ 1996 թվից, երբ արդեն քայքայվում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որ տասնամյակներ շարունակ վիթխարի աշխատանքներ իրականացրեց, որպես ամրակուռ կամուրջ աշխարհատարած Սփյուռքի եւ Մայր հայրենիքի միջեւ:
Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում, Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Լոնդոնում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանի, Հայաստանից ժամանած արվեստագետների եւ համայնքի գրասեր հասարակության ներկայությամբ տեղի է ունեցել բանաստեղծ, թատերագիր Մանուել Ադամյանի գրական գործունեության 50-ամյակին նվիրված հանդիսություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից, ՀԳՄ նախագահ Լեւոն ...
2-րդ միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հավանաբար հրաժարվի օգոստոսի 24-ին նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ կայանալիք մենամարտից: Նա դժգոհ է այն պարգեւավճարից, որը պետք է ստանա մենամարտելու համար:
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող են հանդես եկել հայ ըմբիշները: Նրանցից բոլորից հաջող հանդես եկավ մեր փորձառու ըմբիշ, Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը, որը մինչեւ 55 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց: Մինչեւ 66 կգ քաշայինների մրցավեճում Գեւորգ Սահակյանը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) եւ ...
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի համատեղ ջանքերով անցկացվեց ըմբշամարտի ձեւերից Հայաստանից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը:
Daily Mirror-ի տեղեկացմամբ, երեկ Հենրիխ Մխիթարյանը պետք է ժամաներ Լիվերպուլ, որտեղ թիմի կազմում բուժզննում պետք է անցնի: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքվի:
Բուլղարիայում վերջնագիծը հատեց շախմատի «Զոլոտիե պեսկի» մրցաշարը, որի մասնակիցների թվում էին հայ 5 շախմատիստներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Ավարտական 2 տուրերում Տիգրանը հաշտություն կնքեց Դրագիսա Բլագոեւիչի հետ եւ հաղթեց Ալեսանդրո Բոնաֆեդեին: Պետրոսյանն ընդամենը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի ...
Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությանը: Նրա մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը եւ ԱՄՆ-ի առաջատար 2 շախմատիստներ Հիկարու Նակամուրան ու Գատա Կամսկին: Մրցաշարը կանցկացվի 2 շրջանով: Մրցանակային հիմնադրամը 170 հազար դոլար է:
Այն բանից հետո, երբ Կարո Մուրադին ԱՄՆ-ի մուտքի վիզա չտրվեց եւ Բեռնարդ Հոպկինսի հետ նախատեսված մենամարտը չեղյալ համարվեց, IBF-ի ղեկավարությունը պարտադրել է ամերիկացի բռնցքամարտիկին աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել ռուսաստանցի Սերգեյ Կովալյովի հետ մրցապայքարում: Մինչեւ հուլիսի 17-ը կողմերը պետք է համաձայնության գան մենամարտի անցկացման պայմանների հարցում: Հակառակ դեպքում մենամարտի կազմակերպման համար ...
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո միանգամից 9 շախմատիստներՙ Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Արման Միքայելյանը 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: