Հայաստանից բնակչության արտագաղթը մշակված քաղաքականություն է: Սա միայն հետեւանքը չէ սոցիալական վատ պայմանների, գործազրկության կամ հուսահատված մթնոլորտի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ կա Հայաստանի բնակչության կրճատման ուղղությամբ հստակ ձեւավորված քաղաքականություն, որը սկսվել է դեռեւս 1990-ականներից: Լարիսա Ալավերդյանն ավելացնում է` դեռ 90-ականներին ...
Վերահսկիչ պալատի հաշվետվության աղմկահարույց քննարկումը, որ սկսվել էր Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայում, երեկ շարունակվեց արտահերթ նիստով: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույցում եւ դրանից հետո պատգամավորների հարցերին պատասխանելով` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ե՛ւ ընդունեց խախտումները, ե՛ւ դրանց վերաբերյալ կառավարության քայլերի մասին խոսեց, բայց չհամաձայնեց ...
Այս թեմայով այսօր Թեքեյան կենտրոնի մեծ սրահում տեղի կունենա քննարկում հայկական հակաճգնաժամային ծրագրի համատեքստում: Գազի ու էլեկտրականության գների թանկացման պայմաններում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումն ու ֆինանսավորումը դառնում են ավելի քան հրատապ: Մանավանդ դրանցից գլխավորիՙ արեւային էներգիայի օգտագործումը, որը Հայաստանում, բարեբախտաբար, լրջորեն ուսումնասիրված լինելու եւ կիրառման փորձերի երկար պատմություն ունիՙ համապատասխան ...
Վախճանվեց մեր ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկըՙ Աբրահամ Ալիքյանը : Երեկ հետմիջօրեին Բեյրութի հայահոծ արվարձաններից Բուրջ Համուդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հուղարկավորությունը: Մահացել էր հունիսի 15-ին: Թաղվեց նույն թաղամասի հայկական գերեզմանատանը: Վերջին երկու տարիներին ապրում էր տեղի հայկական ծերանոցում, իսկ դրանից առաջՙ 1991 թ.-ից սկսյալ, Լիբանանի Ֆարայա եւ ապա ...
Շաբաթավերջին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է հոգեւորական, չափավոր բարեփոխական Հասան Ռոուհանին: Հունիսի 16-ին նա հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ, որը Ռոուհանիին շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում բռնկված եւ Թուրքիայով մեկ տարածված հակակառավարական ցույցերի, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, 20-րդ օրն է: Թեեւ դրանց թափը կոտրվել է, սակայն բորբոքված կրքերը դեռեւս չեն հանդարտվում: Ամենեւին չի նվազում նաեւ ցույցերի հանդեպ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների հետաքրքրությունը:
Երեկ ադրբեջանական մամուլում ուշագրավ տեղեկություն տարածվեց, որ այդ երկրի եվրոպական մի շարք դեսպանատների «գործունեությունը վերահսկում եւ ուղղորդում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Էլխան Սուլեյմանովը»:
ԶԼՄ-ները կաշվից դուրս են գալիս` ընթերցողին իրենց մոտիկ պահելու համար. էլ օրումեջ տներում հայտնաբերվող օձեր, էլ դիակի հայտնաբերում` անընդհատ հավելյալ մանրամասների խոստումով, էլ էրոտիկ նյութեր` կեղտոտ սպիտակեղենի քրքրումով, քանզի լրատվամիջոցների հիմնական խաղալիք քաղաքական կյանքը, որպես այդպիսին, ընդհանուր առմամբ մեռած է, առանձնակի լոկալ դրսեւորումները չհաշված: Այդ դրսեւորումները եղանակ չեն ստեղծում`«Ժառանգությունը» քաղաքային ...
Հայաստանում հողերի 81 տոկոսը անապատացման վտանգի առաջ է: Սա նշանակում է, որ մի քանի տասնամյակ անց կկորցնենք ոչ միայն մեր հողերը, այլեւ ջրերը, աղբյուրները: Տեղեկատվությունը ոչ թե չափազանցություն է, այլՙ ապագայի պատկերում: «Որ երկիրն անապատացման վտանգի առաջ է, փաստում են նաեւ տվյալները: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայությանՙ 2007-ին մեր երկիրն ունեցել ...
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը կողոպուտ է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Ալմաստ» կառամատույցի հերթապահի աշխատատեղում: Կառամատույցը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է: Գողացել են գնացքների շարժի կառավարման համար օգտագործվող աշխատանքային պարագաներն ու գործիքները:
2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների ուսումնասիրությամբ պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:
Ո՞րն է գազի թանկացումներին մեր արժանի պատասխանը: Իհարկե, դա Հայաստանի ուշացած հելիոֆիկացիան է: Լավ է ուշ, քան երբեք: Հելիոֆիկացիան Հայաստանի ճակատագիրն է եւ ոչ միայն. ողջ աշխարհի ճակատագիրն է: Էներգետիկ ճգնաժամը երկրորդ անգամ է թակում մեր դուռը: Առաջին անգամ դրա դառնությունը մենք ճաշակեցինք 90-ական թվականների սկզբին: Այսօր մենք կռիվ ենք ...
Հարգելի պարոնայք, ողջունում եմ «Հայաստանի հելիոֆիկացումը որպես Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման միջոց» ֆորումի մասնակիցներին: Ցավոք, չեմ կարողանա անձամբ մասնակցել այդ կարեւոր համաժողովին: Այո, Հայաստանը պետք է լուծի Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերական ներուժի վերականգնման խնդիրը: Անցել է 25 տարի, բայց Հայաստանի հյուսիսային տնտեսական տարածաշրջանը դեռ վերականգնված չէ: Չկա արդյունաբերություն, ...
ՀՀ բանակի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական զորքերի գեներալ-մայոր, ռազմական պատմաբան Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զորավար» հիմնադրամ, որի առաքելությունը հայ ժողովրդի ռազմական մտածողությունը ներկայացնելն է: Կառույցն ունի իր կանոնադրությունն ու զինանշանը եւ շուտով կսկսի առավել ակտիվ գործունեություն ծավալել: Հիմնադրամի անդամները չեն ցանկանում, որ «Զորավարը» համարվի հերթական հասարակական կազմակերպություններից մեկը: Առաջադրված ...
Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես վշտացած է Վրեժ Իսրայելյանի` անվանի լրագրողի, գրողի, արժանապատիվ հայ սպայի եւ մարդու ողբերգական մահվան բոթից: Սրտի ցավով կիսում ենք հանգուցյալի ընտանիքի եւ հարազատների վիշտը: Լուսավոր եւ պայծառ հիշատակ` մեր սիրելի Վրեժին:
Բելգիահայ գաղութի համար հունիսի 14-ը կարեւոր եւ նշանակալից էր: Երկարատեւ շինարարական աշխատանքներից հետո վերջապես Բրյուսելի Jette թաղամասում շահագործման հանձնվեց hայ մշակութային կենտրոնի շենքը:
Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ) կազմակերպում է հայ գրող եւ հրապարակագիր Լարիսա Գեւորգյանի վերջին երկու`«Հավատարիմՙ ինքնությանը» եւ «Երեք օրից հետ կգամ, մամ...» գրքերի շնորհանդեսը:
Մարդկության պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ անհատականություններն աշխարհ են գալիս ու նրանից հեռանում նույն ամսին, որոշակի օրերի պակասորդով կամ հավելումով:
Բրիտանական Caughtoffside-ի տեղեկացմամբ, Հենրիխ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցը գործնականում լուծված է: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Շախտյորին» 18 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի:
ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Դոնեցկի «Մետալուրգից» վարձավճարով տեղափոխվել է Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյոր»: Նա ակումբի հետ հնգամսյա պայմանագիր է կնքել:
Ջերմուկում մեկնարկել է շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը, որի պարգեւներն են վիճարկում 55 շախմատիստներ: Նրանցից 15-ը գրոսմայստերներ են:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նոր մրցաշրջանում հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալում», որն իրավունք է ստացել մասնակցելու ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությանը: Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Էդգար Մանուչարյանը, իսկ թիմի ավագը Դենիս Թումասյանն է, որը ճանաչվել է ՌԴ առաջին խմբի առաջնության լավագույն պաշտպան:
Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղարկությանը նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» երեկ Թբիլիսիում հյուրընկալվել էր տեղի «Դինամոյին»: Բավականին հետաքրքրական պայքարում անցած 2 հարեւան երկրների չեմպիոնների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարը, որին մասնակցող 12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Արթուր Աբրահամը մասնակցել է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված բարեգործական ակցիային, որի շրջանակում անցկացվել է ֆուտբոլային մրցաշար: Հայ բռնցքամարտիկն ինքնագրեր է բաժանել, լուսանկարվել է երեխաների եւ երկրպագուների հետ:
Բուլղարիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը: Նա 5 միավորով 15-րդ տեղում է: 5-րդ տուրում Տիգրանը հաղթեց Դոպադե Սվապնիլին, իսկ հաջորդ 2 պարտիաներում հաշտություն կնքեց Գոպալի եւ Դեպ Սենգուպտայի հետ:
Պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի Վանես Մարտիրոսյանն իր հերթական հաղթանակը տոնեց: Դալասում America Airlines Center մրցաշարի շրջանակում հայ բռնցքամարտիկը մենամարտեց Ռայան Դեւիսի հետ: Արդեն 2-րդ ռաունդում Մարտիրոսյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին:
Ֆուտբոլի Էստոնիայի 2-րդ խմբի առաջնության մասնակից Տալլինի «Արարատն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական խաղ անցկացրեց Երեւանի «Արարատի» հետ: Ուժերն անհավասար էին: Ավելի փորձառու երեւանցիները մրցակցին հաղթեցին 7-1 հաշվով: Արարատցիներից 2 գոլ խփեց Գեւորգ Նռանյանը, մեկական անգամ աչքի ընկան Ավետիք Կիրակոսյանը, Գալուստ Պետրոսյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Անդրանիկ Սարգսյանն ու Աբրահամ Խաշմանյանի որդինՙ ...