ՍԱՐԿԻՍՈՎԸ ՄԻԱՑԱՎ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նոր մրցաշրջանում հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալում», որն իրավունք է ստացել մասնակցելու ՌԴ պրեմիեր լիգայի առաջնությանը: Հիշեցնենք, որ «Ուրալում» է հանդես գալիս Էդգար Մանուչարյանը, իսկ թիմի ավագը Դենիս Թումասյանն է, որը ճանաչվել է ՌԴ առաջին խմբի առաջնության լավագույն պաշտպան: Արթուր Սարկիսովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ է, որին են պատկանում նրա տրանսֆերային իրավունքները: Վերջին 2 մրցաշրջաններում Սարկիսովը հանդես է գալիս վարձավճարով: Նա սկզբում խաղում էր Յարոսլավլի «Շիննիկում», այնուհետեւ տեղափոխվեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»: |