RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԳԻԾԱԲԱՆԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-06-17 23:39:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1135, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 32

Մ. ԺՎԱՆԵՑԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն, որը կրում էր «120 րոպե` Ժվանեցկու հետ» խորագիրը:

Երեկոյից հետո Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Մ. Ժվանեցկին հանդիպեց լրագրողների հետ եւ նշեց, որ հայ հանդիսատեսն ու Հայաստանը հաճելիորեն զարմացրել են իրեն. «Հանդիսատեսի ռուսական հումորի ընկալումն ինձ զարմացրեց: Սկզբից շատ արագ սկսեցի, սակայն հետո սկսեցի խոսել դանդաղ, եւ ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս էինք ուզում ես եւ նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը: Պատրաստ եմ նման դահլիճի եւ հանդիսատեսի համար ամեն ինչ տալ: Երեւանյան երեկոյի ընթացքում իշխում էր փոխադարձ հիացմունքի մթնոլորտը եւ Հայաստանում հրաշալի ընկալում են ռուսական հումորը»:

Անդրադառնալով հայերին, Ժվանեցկին նշեց, որ հայերը շատ հետաքրքրական եւ աշխատասեր ժողովուրդ են եւ ճիշտ են ասում, թե նրանք քարից էլ են հաց քամում. «Բոլոր տեղերում են մարդիկ սկսել վատ ապրել, սոցիալական պայմանները վատացել են բոլոր երկրներում: Ինձ զարմացնում է այստեղի մարդկանց աշխատասիրությունը, որոնք նույնիսկ մրգերն ու բանջարեղենը ստիպված են քամել քարից: Հիմա ապրում ենք այն ժամանակներում, երբ արժեքների վերագնահատում է տեղի ունենում. համատարած սուտն է իշխում, եւ անկեղծությունն աստիճանաբար դառնում է թանկարժեք ապրանք»:

Համեմատելով խորհրդային հումորը ներկա ժամանակների երգիծանքի հետ Ժվանեցկին նշեց, որ այսօր խոսում են ամեն ինչի մասին, սակայն մակերեսորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #101, 18-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ