Արտագաղթի մասին խոսելը դարձել է մոդայիկ` մի մասը ի պաշտոնե, մյուսները` քաղաքական շահերից դրդված, երրորդները` այն դիտարկելով որպես անսպառ թեմա հրապարակում երեւալու համար, չորրորդները` մի տեսակ հաճույքով ստանալով` իմանալով կամ չիմանալով, թե այդ հաճույքը ինչ ուրախությամբ են կիսում հարեւան Ադրբեջանում: Մի խոսքով, ով չի ալարում, խոսում է այդ ցավալի, մեր ...
Հյուսիսային Իռլանդիայում երկօրյա գագաթաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ «Մեծ ութնյակի» երկրները պարտավորվել են պայքարել հանուն հարկային թափանցիկության: Փաստաթղթի 10 սկզբունքներից 7-ը ուղղակիորեն առնչվում են հարկատվությունից խուսափողների դեմ մղվող պայքարին: Միանալով մյուս ղեկավարներինՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատել է «օֆշորային գոտիների դեմ պայքարի ազգային ծրագիր մշակելու» մտադրությունը:
Մեծ Բրիտանիայում, ըստ բաց աղբյուրների, մեկ կալանավորի պահելու համար տարեկան ծախսվում է 45 000 ֆունտ ստեռլինգ, սա ավելի շատ է, քան մեկ ուսանողի տարեկան ողջ ծախսերը Իթոնի համալսարանում:
Հունիսի 21-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը: Կառավարության որոշմամբ հունիսի 21-ն ընդհանրապես նշվում է որպես բուժաշխատողի օր: Իսկ առողջապահության նախարարի հրամանով 2013-ին արդեն հաստատվել են առողջապահության նախարարության «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթի անցկացման կարգը, անվանակարգերը եւ հավակնորդներին ներկայացվող պահանջները: Սույն մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի լավագույն բժիշկներին, ինչը կնպաստի ...
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հայտարարությանը երեկ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը եւ արել սենսացիոն հայտարարություն: Ըստ Աբդուլլաեւիՙ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության մեջ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը» (տես http:/news.day.az/politics/409414.html):
Իրանի նախագահական ընտրությունների թեման վերջին օրերին միջազգային մամուլում թերեւս ամենահրատապն է: Արվում են զանազան կանխատեսումներ: Այս առումով չափազանց սրված է ադրբեջանական կողմի հետաքրքրվածությունը: Գաղտնիք չէ, որ կողմերի հարաբերություններում լարվածությունը վաղուց դուրս է եկել դիվանագիտական նրբասացությունից: Բաքվում ակնկալում են, որ «Ռոհանիին ձեռնտու կլինի Ադրբեջանի հետ համագործակցությունը», որ պիտի հասկանալ ճիշտ հակառակ ...
ԱՄՆ-ի ծավալած համացանցային լրտեսումը եւ գաղտնալսումները լուրջ անհանգստություն են պատճառում Եվրոմիության երկրներին, որոնք վերջերս խոսում են ամերիկյան «մեծ ականջների» մասին: «Ֆիգարո» թերթն արձանագրում է, որ ԱՄՆ Անվտանգության ազգային գործակալությունը (ԱԱԳ) կարող է հետեւել եվրոպացիների բոլոր քայլերին ու շարժումներին:
ՊՐԱՀԱ. - Երբ լռեցնում են լրագրողին, ինչ-որ բան այն չէ տվյալ պետությունում կամ տվյալ կառույցում, կամ էլ` երկուսը միասին: Երբ լռեցնում են լրագրողին, անշուշտ բազմաթիվ հարցեր են ծագում, բայց առաջինն ու կարեւորըՙ ինչո՞ւ: Ու երեք օր շարունակ Հայաստանի զանգվածային բազմաթիվ լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի թեման նույնն էրՙ ինչո՞ւ է հեռացվել ...
Տարիներով Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանողները միշտ հիշում են, որ նստաշրջանի վերջում կառավարությունը (եւ բոլոր կառավարություններն են այդպես վարվել) արտահերթ կարգով նախագծերի խրձեր է լցնում խորհրդարան ու ստիպում արագ-արագ ու առանց խորանալու կարեւորագույն օրենքներ քննարկել: Այս անգամը բացառություն չէ, եւ պատգամավորները հոգնած ու զզված` քննարկում են նախագիծ նախագծի հետեւից:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը:
Կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքով անմիջապես վթարը տեղայնացվել է եւ կանխվել է հրդեհի բռնկումը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին:
«Ես կարծում էի, թե մեսիջները, որոնք ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորին»: Սա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեսակետն է Գորիսի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ:
Վրացական գինու մուտքը Ռուսաստան մի քանի տարի առաջ արգելվեց, իհարկեՙ նախ եւ առաջ քաղաքական դրդապատճառներով, սակայն սթափ հայացքը բավական էր հասկանալու, որ վրացիներն իրենց «վրացական գինով» հեղեղել էին ռուսաստանյան շուկան շատ ավելի մեծ քանակությամբ, քան ողջ Վրաստանի տարածքը խաղողի այգի դարձնելու դեպքում կքամվեր հարեւան երկրում:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին իր ընկերները, ընթերցասեր հանրությունը, ստեղծագործող բազմաթիվ մարդիկ:
Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը»:
Ինչպես արդեն երեկ տեղեկացրել է «Ազգը», Հարություն Կալենցի ցուցահանդեսի բացումը կլինի այսօր, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերումՙ նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երեւույթի արտաքին կերպարը մատնանշելու ...
Զանգվածային լրատվամիջոցները շարունակում են զանազան տեղեկություններ հաղորդել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, որի իրականացմանն անհամբերությամբ են սպասում իրոք տաղանդավոր ֆուտբոլիստի բազմահազար երկրպագուները: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Մխիթարյանը պետք է հունիսի 18-ին Լիվերպուլում բուժզննում անցներ եւ շուտով նրա հետ պայմանագիր կնքվեր: Իսկ ահա PanARMENIAN.Net-ի տեղեկություններով, Հենրիխն այսօր առավոտյան է Երեւան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու Մեծ ...
Չեռնոգորիայի Բար քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումների առաջին օրը հաջող էր հայ ըմբիշների համար: Աչքի ընկան Վահե Մատինյանը (50 կգ) եւ Տիգրան Մնացականյանը (69 կգ), որոնք հաղթելով իրենց մրցակիցներին, միայն եզրափակիչում պարտվեցին: Մեր մյուս ըմբիշըՙ 42 կգ քաշային Նաիրի Ղարսյանը բավարարվել է 5-րդ տեղով:
Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 3-րդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Ռոբերտը հաղթեց Լեւոն Բաբուջյանին, Գաբուզյանը պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին:
Հայաստանի ֆուտբոլային հմուտ մասնագետներից մեկըՙ Սուրեն Բարսեղյանն այսօր կմեկնի Բեյրութ, որտեղ բանակցություններ կվարի տեղական «Սաֆա» թիմի հետ: Վերջինս Բարսեղյանին հրավիրել է գլխավորելու թիմը:
Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» եւ ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը տեղափոխվեց «Տիրասպոլ», որը երկրի առաջնության բրոնզե մեդալակիրն է: Խաչատուրովը 2010-ից էր հանդես գալիս Մոլդովայի բազմակի չեմպիոնի կազմում: Սակայն վերջին շրջանում նա կորցրել էր տեղը թիմի հիմնական կազմում, իսկ Հայաստանի հավաքականում էլ առայժմ պահեստայինների թվում է:
Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի ամերիկացի Դեմետրիուս Անդրադեի հետ: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա կրելու WBO-ի վարկածով առաջին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը թափուր է մնացել: Տիտղոսի տերըՙ ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովը պետք է հուլիսի 6-ին Կիեւում մենամարտեր Անդրադեի հետ ու փորձեր պաշտպանել չեմպիոնական գոտին: ...
Երեւանի «Արարատի» 35-ամյա դարպասապահ Մայիս Ազիզյանը մեկնել է Իրան, որտեղ փորձաշրջան կանցնի թիմերից մեկում: Ազիզյանը Հայաստանի ավարտված առաջնության ամենատարեց դարպասապահն էր: Նա գործող պայմանագիր ունի «Արարատի» հետ, սակայն եթե փորձաշրջանը հաջող անցնի, ապա ակումբի ղեկավարությունը կընդառաջի եւ առանց փոխհատուցման կթույլատրի Ազիզյանին տեղափոխվելու Իրան: 2011/12-ի մրցաշրջանում Ազիզյանը հանդես է եկել Իրանի ...
Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Արթուր Աբրահամը հրաժարվում է ռինգ դուրս գալ օգոստոսի 24-ինՙ համաձայն չլինելով իրեն հասանելիք պարգեւավճարին: Հայ բռնցքամարտիկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Sauerland Event ընկերության հետ Արթուր Աբրահամի կոնֆլիկտը հարթվել է: Արթուրը կշարունակի նախապատրաստվել օգոստոսի 24-ին Վիլբերֆորս Շիհեպոյի հետ կայանալիք մենամարտին: