ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԱՇԽԱՐՀԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ Վ. Պ. Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը»: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետեւ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը, Շոպենը եւ մյուս մեծերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնակրել է 1992թ.-ին` աշխարհի արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում կազմվել է «Աշխարհի հիշողության» միջազգային ռեգիստր, որը փաստագրական ժառանգության ցուցակ է` փաստաթղթերի, ձեռագրերի, տեա»հնչյունային նյութերի ու գրադարանային հավաքածուների եւ արխիվների, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում: Դրանք պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ մարդկության համար: Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի եւ Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով «Կապիտալ» աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության եւ Օսմանյան Կայսրության միջեւ կնքված խաղաղության պայմանագրերը, Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of Leցn of 1188 ե վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը: «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է Հայաստանի արտգործնախարարության կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: «Աշխարհի հիշողություն» ծրագրում սա հայկական երրորդ փաստագրական ժառանգությունն է. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին» ուսումնասիրությամբ: |