ԳՐԻԳՈՐ-ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հիանալի է հանդես գալիս Բուլղարիայում անցկացվող շախմատի մրցաշարում: 6 տուրից հետո նա վաստակած 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Մխիթարյանը հաղթել է Վիտալի Գուրվիչին, Բոիլ Բանովին, Սերգեյ Վեդմեդիուսին, Յայարամ Աշվինին, Սունդար Շյամին եւ ոչ-ոքի է խաղացել Լուիս Աբդալայի հետ: 5-ական միավորով առաջատարին հետապնդում են Պետար Արնաուդովը, Ռադոսլավ Դիմիտրովը եւ Եվգենի Յանեւը: Բուլղարահայ Վալենտին Փանբուկչյանը 4 միավորով 20-րդ տեղում է: |