RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013



Տեղադրվել է` 2013-07-19 13:58:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1030, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԱՐԾՎԱԲԵՐԴ» ՕՊԵՐԱՆ ԿՀՆՉԻ ՇՈՒՇԻՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արցախի անկախության օրվան նվիրված Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան` 4 գործողությամբ, կհնչի Շուշիում:

Անդրեյ Բաբաեւի հայտնի գրչին են պատկանում «Բաղդասար ախպար» կոմիկական օպերան եւ մի շարք սիմֆոնիաներ, կանտատներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ, դաշնամուրային տրիո, երաժշտություն կինոֆիլմերի եւ թատերական ներկայացումների համար, ստեղծագործություններ` էստրադային եւ ժողովրդական գործիքների նվագախմբերի համար: Կոմպոզիտորը մշակել է հայկական, տաջիկական, թուրքմենական, հնդկական, վիետնամական եւ այլ ժողովուրդների մեղեդիներ:

Անդրադառնալով «Արծվաբերդ» օպերային, նշենք, որ կոմպոզիտորն այն գրել է 1957 թ, որն առաջին անգամ բեմադրվել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1957 թ. նոյեմբերի 3-ին:

«Արծվաբերդն»` իր ազգային ոգով ու հարուստ մեղեդայնությամբ, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է դարձել եւ տարիներ շարունակ մնացել Սպեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի խաղացանկում, բեմադրվել նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

«Արծվաբերդի» սյուժեն արտացոլում է մի սիրո պատմություն, որտեղ երեւում է բարի եւ չար ուժերի մշտնջենական պայքարը, որտեղ մի կողմից բացահայտվում է դրական հերոսների ներաշխարհի վեհությունն ու մաքրությունը, մյուս կողմից` թշնամիների չարությունն ու, ի վերջո, անխուսափելի կործանումը: Արծարծվում է նաեւ ժողովրդի հաղթանակը նոր կյանքի ճանապարհին թեման:

Կոմպոզիտորի ամենանվիրական երազանքըՙ «Արծվաբերդը» հնչեցնել իր հայրենի Արցախի հողում, արդեն ի կատար է ածվում: Ներկա բեմադրության մեջ սյուժեն նորովի է մեկնաբանվում, որի շնորհիվ օպերան նոր շունչ է ստացել:

«Արծվաբերդ» օպերան կկատարվի արվեստի լավագույն մենակատարների կողմից, ինչպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, այնպես էլ Արցախի պետական երգչախմբի, Հայաստանի «Հովեր» երգչախմբի, Արցախի պարի պետական համույթի, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ:

Նախագծի գեղարվեստական ղեկավարը` Սարինե Ավթանդիլյանն է, իսկ դիրիժորը` Էդուարդ Թոփչյանը, երաժշտական խորհրդատուն` Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսորներն են` Ժիրայր Դադասյանը, Արա Ասատուրյանը, բեմադրող նկարիչ` Աստղիկ Ստեփանյանը, բեմադրիչ խորեոգրաֆ` Արա Ասատուրյանը, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ