ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) այս տարվա կանխատեսումների եւ ցուցանիշների մասին, նշեց, որ հաշվի առնելով գլոբալ տնտեսական վիճակը, 2,5-3 տոկոս տնտեսական աճ ապահովեը Հայաստանի համար չափազանց գովելի է: Նրա հավաստմամբ, այս ցուցանիշով Հայաստանի հետ համադրելի երկրները զգալիորեն հետ են ...
Հիշո՞ւմ եք վատ ուսանողի եւ լվի անեկդոտը: Ադրբեջանական քարոզչությունը վկայում է, որ դա «հավերժական» է: Day.az-ը, անդրադառնալով Պոդոլսկի ողբերգությանը, մի «օրիգինալ» դիտարկում է արել. «Եթե հայերը զինադադրի հաստատումից հետո մասնակցեին Բաքվում «դարի համաձայնագրի» կնքմանը, ապա, ամենայն հավանականությամբ, նավթամուղը եւ գազատարը կանցնեին նրանց տարածքով, կգործեր Կարս-Գյումրի երկաթուղին, եւ Հրաչյա Հարությունյանն իր ...
Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է Հայաստանի Վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված այս օրերի իրարանցումը մեզանում անհասկանալի է, այն պարզ պատճառով, որ տրանսպորտի գինն իրականում չի բարձրացել, միշտ է բարձր եղել: Դատենք միասին եւ տրամաբանորեն. եթե 150 դրամ սակագինը համարվում է թանկ եւ կարող է առաջացնել հասարակական ընդզվում, ապա 100 դրամ սակագինը եւս պետք է համարվեր թանկ ...
Պատասախնելով այն հարցին, թե ճի՞շտ է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Սումա Չակրաբարտին համաձայնվել է ՎԶԵԲ տարեկան ժողովը 2017-ին Բաքվում անցկացնել, ՎԶԵԲ նախագահը ուղղակիորեն պատասխանեց. «Ոչ»: Նրա տեղեկացմամբ, ոչ մի որոշում տարեկան ժողով անցկացնելու մասին, բացի հաջորդ տարվա ժողովից, որը պետք է տեղի ունենա Վարշավայում, չի ընդունվել: Եղել են առաջարկներ ...
Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատան մոտակայքում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությանը 5 բալանոց համակարգով 2 է գնահատում: Գործը հարուցելուց հետո պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններում փաստաբանը տեսնում է միակողմանի մոտեցումներ, որոնք հօգուտ Խաչատրյանների են, ընդդեմ Բուդաղյանների:
Քյոլնից (Գերմանիա) Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը գրում է, որ Թուրքիայում կատարվող բողոքի ցույցերը իրենց արձագանքն են գտնում նաեւ այլ երկրներում, հատկապես Գերմանիայում, որտեղ թուրքական բավական մեծ համայնք գոյություն ունի:
Եգիպտական «Ալ Յոում աս Սաբաա» թերթը հաղորդում է, որ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո իսլամիստները երկու անգամ մահափորձ են կատարել պաշտպանության նախարար, գեներալ Աբդել-Ֆաթահ աս Սիսիի դեմ:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի», Ստեփանակերտում ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
Ադր. ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովը, որ ներկայումս Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվայում հուշերի գիրք է տպագրել, որից հատվածներ տեղ են գտել haqqin.az-ում: Նախկին «գլխավոր հետախույզը», որ մասնագիտությամբ լրագրող է, մի քանի ակնարկներ է արել իր ղեկավարած գերատեսչության եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի միջեւ շփումների թեմայով:
«Զերկալո»-ի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին մշտապես բնակվում է Ստամբուլում: Համենայն դեպս, այդպես են ասում նրա որոշ գործընկերները, որ երբեմն վիճարկում են ադրբեջանական լրագրության «մեթրի» այս կամ այն տեսակետը: Դա, սակայն, չի խանգարում, որ Միրկադիրովը համառորեն շարունակի սեփական դատողությունները «հիմնավորել Անկարայում դիվանագիտական աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններով»:
Ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացումը, որը մեր երկրում մեկնարկեց մայիսի մեկից, տեղիք տվեց իրարամերժ կարծիքների: Մի կողմից քաղաքացիները բողոքում են, որ որոշումը սահմանափակում է հղի կանանց իրավունքն ազատ ընտրելու, թե որ՞ հիվանդանոցում ծննդաբերեն պետպատվերով` մայրաքաղաքի՞, թե՞ մարզային, իսկ մյուս կողմից առողջապահության նախարարությունն արդարացնում է որոշումը բացատրությամբ, որ ծննդօգնության ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանՙ երեկ հրապարակած 2013-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4 տոկոսով: Հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 1,3 տոկոս, իսկ այս տարվա մայիս ամսվա նկատմամբ` 11,9 տոկոս: Սակայն նախ ներկայացնենք այս ...
Վերջին շրջանում Վաշինգտոնով, Մոսկվայով, Բրյուսելով եւ Ստամբուլով անցած եւ Հայաստանի հինգ մարզով շրջագայած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եզրակացրել է, որ Հայաստանի վիճակը կործանիչ է, այդպես չի կարելի շարունակել: Ու առաջարկում է ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերին, իսկ ավելի ստույգ` պահի գիտակցումն ունեցողներին, նստել մի սեղանի (հատկապես կլոր սեղանի) շուրջը, համազգային ...
«Լոս Անջելես թայմսում» Բրիտանի Լիվայնը գրում է, որ Հալեպում ծնված, այժմ Գլենդեյլում անշարժ գույքի գործակալ Զավեն Խանջյանին հասկանալու համար անհրաժեշտ է մոտ մեկ դար հետ գնալ: «Հայերն այդ երկրում հաստատվել են այն բանից հետո, երբ 1915 թվին Թուրքիայում իրագործված ցեղասպանության օրերին տարագրվեցին դեպի անապատները: Հիմնականում արաբներով բնակեցված Սիրիան գրկաբաց ընդունեց ...
Այսօր, hուլիսի 20-ին, ժամը 19:00-ին, Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կկայանա Կամերային երաժշտության համերգՙ «Ալտի շուրջ»: Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան փ. 1շ):
Հուլիսի 21-ին` ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղ» (A Splinter) խմբի Երեւանյան համերգը: «Տաշեղ»-ը Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի եւ գլոբալ ֆոլկլորի (world music) միասնություն էՙ երկլեզու երգացանկով: Երգերը հիմնված են իրական դեպքերի վրաՙ ընդգրկելով զանազան թեմաներՙ սիրուց մինչեւ պատերազմ: «Տաշեղ»-ի երգերը հայերեն են եւ անգլերեն, ...
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրված է եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
Մերլին Մոնրոյի մինչ այժմ չցուցադրված լուսանկարների, որոնք շուտով կներկայացվեն աճուրդային վաճառքի, հեղինակըՙ հանրահայտ Միլթոն Գրինը, արտիստուհու մտերիմ ընկերն է եղել, եւ ոչ միայն: Նրանք միասին հիմնել են պրոդյուսերական ոչ մեծ ընկերությունՙ թողարկելով մի քանի ժապավեն, որտեղ Մերլինը գլխավոր դերերն էր կատարում: Լուսանկարիչն ու իր ընտանիքը արտիստուհու կյանքի տարբեր շրջաններում սատարել ...
«Անտարես» հրատարակչությունը հայտարարում է «Էսսե գրքի մասին» գրական մրցույթ: Լավագույն էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն գրքերի փաթեթով`10 գիրք: Երկրորդ տեղ գրաված էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն 5 գրքերի փաթեթով: Իսկ ահա երրորդ տեղը գրաված էսսեի հեղինակը կպարգեւատրվի «Անտարես» հրատարակչության լավագույն 3 գիրքի փաթեթով:
«Ազգ»էն իմացայ թէ արդէն 75 գարուններ դիմաւորած ես: Սրտագին կը շնորհաւորեմ եւ կը մաղթեմ քեզի շատ ու շատ առողջ եւ բեղուն գարուններ, ի փառս մեր գրականութեան ու թատրոնին: Մտապատկերիս մէջ Պերճ Զեյթունցեանը միշտ գարնան հետ զուգակցուած կը մնայ:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկն» անհաջող հանդես եկավ Վիլնյուսումՙ 0-2 հաշվով զիջելով տեղի «Ժալգիրիսին»: Հանդիպումը ցույց տվեց, որ «Ժալգիրիսը» բնավ էլ ուժեղ մրցակից չէր: Դաշտի տերերը հիմնականում խաղում էին բարձրից տուգանային հրապարակ կատարած փոխանցումներովՙ հույս ունենալով հաղթող դուրս գալ փյունիկցիների հետ օդային մենամարտերում: Ճիշտ է, ...
Չի բացառվում, որ Արթուր Աբրահամը 3-րդ անգամ մենամարտի WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ Արթուրը հաղթանակով ավարտի օգոստոսի 24-ին նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ կայանալիք մենամարտը: Այդ դեպքում նա կարող է դառնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ, քանի որ WBO-ի վարկանիշային ...
Չեխական Պարդուբիցե քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում հիանալի հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովին:
Մինսկի շախմատի մրցաշարի 6-րդ տուրն անհաջող էր Հովհաննես Գաբուզյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Գաբուզյանը 4 միավորով նահանջեց 18-րդ հորիզոնական:
Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Հովիկ Հայրապետյանը պարտվեց Ալեքսանդր Կովչանին եւ 4 միավորով նահանջեց 17-րդ հորիզոնական: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը հաղթելով Ռոբերտ Ալոմային, 4,5 միավորով հանգրվանեց 8-րդ տեղում: Տուրն անհաջող էր Մարկ Բասենչյանի համար, որը պարտվեց Օստեբո Լովիկին: Մարկն ունի 2,5 միավոր:
Փոթիում ընթացող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկության 7-րդ տուրն անհաջող դասավորվեց A մրցաշարի առաջատարներից մեկիՙ Գեւորգ Հարությունյանի համար, որը պարտվեց Լեւան Պանցուլայային: Անհաջողության մատնվեց նաեւ Լեւոն Բաբուջյանը, որը զիջեց Լուկա Պայչաձեին: Իսկ ահա Սեդրակ Մաթեւոսյանը հաղթելով Իվերի Չիխլաձեին, վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով 3-րդ տեղում է ընթանում ...