RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄՂՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ ՕԳՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ

Հ. Ծ.

«Լոս Անջելես թայմսում» Բրիտանի Լիվայնը գրում է, որ Հալեպում ծնված, այժմ Գլենդեյլում անշարժ գույքի գործակալ Զավեն Խանջյանին հասկանալու համար անհրաժեշտ է մոտ մեկ դար հետ գնալ: «Հայերն այդ երկրում հաստատվել են այն բանից հետո, երբ 1915 թվին Թուրքիայում իրագործված ցեղասպանության օրերին տարագրվեցին դեպի անապատները: Հիմնականում արաբներով բնակեցված Սիրիան գրկաբաց ընդունեց հուսալքված, անօթեւան քրիստոնյաներին, որոնք հիմնականում ապաստան գտան Հալեպում: Խանջյանը ցանկանում է, որ համայնքը շարունակի կենսունակ մնալ: Բայց երկրին երախտապարտ լինելով հանդերձ, հազարավորներ լքում են այն եւ նույնիսկ հայերի ցեղասպանություն խորհրդանշող հուշարձանն է ավերվել: Մարդասիրական օգնությունը առաջնահերթ խնդիր է, բայց պատմականորեն կարեւոր նշանակություն ունեցող համայնքը պահպանելը շատ ավելի այժմեական խնդիր է: Անցյալ տարի սկզբնավորված «Սիրիահայերի օգնության հիմնադրամը» մարդասիրական այլ կազմակերպությունների հետ 500 հազար դոլար է ուղարկել սիրիահայերին: Հոլիվուդում կազմակերպված բարեգործական համերգից էլ հավելյալ 100 հազար դոլար է գոյացել: Այդ գումարներով սնունդ, հագուստ եւ դեղորայք է մատակարարվում Սիրիայի հայ կարիքավորներին:

Նախքան հակամարտությունը մոտ 70 հազար հայեր էին ապրում Սիրիայում, որոնցից 70 տոկոսըՙ Հալեպում: Պատասխանատու մարմինները ցանկանում են, որ, հակառակ դժվարություններին, մարդիկ շարունակեն մնալ, որովհետեւ մշակութային հսկայական ժառանգություն գոյություն ունի այնտեղ, գրում է հոդվածագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ