ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ Չեխական Պարդուբիցե քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում հիանալի հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովին: Մովսիսյանը հաղթեց Կոնստանտին Կազակովին, Ջոնաթան Վեսբերգին, Կասպեր Պիորունին, Միխայիլ Մոժարովին, Կիրիլ Բրիզգալինին ու Թամիր Նաբատիին, ոչ-ոքի խաղաց Բոգդան Լալիչի, Կոնստանտին Չեռնիշովի եւ Վլադիմիր Սերգեեւի հետ: Հիշեցնենք, որ վերջերս Մովսիսյանը գերազանց ելույթ էր ունեցել նաեւ Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային խաղի մրցաշարումՙ 11 հնարավորից վաստակած նույնքան միավորով գրավելով առաջին տեղը: Նա մոտակա մրցակցիցՙ գրոսմայստեր Միկուլաս Մանիկից առաջ էր անցել 2,5 միավորով: |