RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1300, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԻՆՉ ԲԱՆ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ` ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Մ. Խ.

Վերջին շրջանում Վաշինգտոնով, Մոսկվայով, Բրյուսելով եւ Ստամբուլով անցած եւ Հայաստանի հինգ մարզով շրջագայած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եզրակացրել է, որ Հայաստանի վիճակը կործանիչ է, այդպես չի կարելի շարունակել: Ու առաջարկում է ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերին, իսկ ավելի ստույգ` պահի գիտակցումն ունեցողներին, նստել մի սեղանի (հատկապես կլոր սեղանի) շուրջը, համազգային քննարկմամբ վերլուծել վիճակը, իսկ ահա արդեն սեպտեմբերի 21-ին պատրաստ լինել միասին հեղափոխություն անելու եւ դուրս գալու իրավիճակից: Այս իրավիճակով շարունակելու անհնարինության մի շարք բաղկացուցիչներ թվելով` պետականությունը կործանման ցուցիչ որպես (գազի ու տրանսպորտի թանկացումից սկսած մինչեւ արտագաղթ եւ Ռուսատանում մեր հայրենակից վարորդի նվաստացում), «Ժառանգության» առաջնորդը փրկարար «կլոր սեղանն» անհրաժեշտություն է համարում, արտահերթ լուծումները` հասունացած, իսկ քաղաքական ուժերն ու նախաձեռնությունները պետք է այս երկար վերանայումներից, վերլուծական հայեցողությունից դուրս գան ու մասնակից դառնան իր առաջարկին: Սակայն ամբողջ խնդիրն է, որ իր ասածների վերաբերյալ պետք է հասարակական պահանջ լինի, իսկ այդ պահանջը եթե չհասունանա, արդեն ինքըՙ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպիսի հանրային առաջարկ կանի: Իսկ թե ի՞նչ է հանրային առաջարկը, դա հավանաբար միայն Ռ. Հովհաննիսյանը կարող է իմանալ: Ու հավանաբար` դա կվերաբերի համազգային հեղափոխությանը, քանի որ այս կապակցությունը նա մի քանի անգամ գործածեց, ինչպեսՙ ի դեպ, «համազգային» բառի այլ կապակցություններ (օրինակ` համազգային կամ համապետական աշուն):

Հետաքրքրական է, որ իր հրավիրելիք «կլոր սեղանին» Ր. Հովհաննիսյանը սպասում է, իր խոսքով, «իշխանությունը զավթած կուսակցությանը»` ՀՀԿ-ին, ու պատրաստ է նրա հետ հանուն երկրի ապագայի բանակցություններ սկսել: Անգամ Ր. Հովհաննիսյանը պատրաստ է բանակցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ. ինչպես ասում են` իրադարձությունները կրկնվելու սովորույթ ունեն: Դե իսկ այդ առաջարկվող «կլոր սեղանին» պետք է քննարկվի ամեն ինչ` սոցիալական վիճակ, երկրից դուրս հայերի վիճակ, գազի գին, տրանսպորտի գին... որ հետո համազգային հեղափոխություն անեն:

«Ազգը» հետաքրքրվեց` արդյոք Ր. Հովհաննիսյանը վերլուծել եւ ընդունե՞լ է իր սխալները նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ծավալվող իրադարձությունների ընթացքում. «Սխալները բոլորինն են, իսկ սխալներն ընդունողն առաջին հերթին ես եմ: Իմ սխալը եղել է այն, որ առաջին հերթին իմ սխալն եմ ընդունում, իմ սխալները ամբողջական սխալներ են»: Իսկ ահա երեկվա ասուլիսի առաջին մասում Ր. Հովհաննիսյանը ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերի մասին ասել էր. «Ըստ ամենայնի, այստեղ կա նաեւ իմ մեղքը, քանի որ ես շատ ինքնավստահ էի ինձ պահում: Միաժամանակ, մարդկանց մեծ մասը, որոնք փետրվարի 18-ին քվեարկեցին իմ օգտին, ապրիլի 9-ին նստել էին իրենց տներում եւ իրադարձություններին հետեւում էին օնլայնՙ սպասելով երկրում այսրոպեական փոփոխությունների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ