RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013



Տեղադրվել է` 2013-07-19 23:35:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1285, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՎԹԱՐԸ ՎԹԱՐ Է` ՊՈԴՈԼՍԿՈՒՄ ԼԻՆԻ, ԹԵ ԳԵՏԱԲԵԿՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հիշո՞ւմ եք վատ ուսանողի եւ լվի անեկդոտը: Ադրբեջանական քարոզչությունը վկայում է, որ դա «հավերժական» է: Day.az-ը, անդրադառնալով Պոդոլսկի ողբերգությանը, մի «օրիգինալ» դիտարկում է արել. «Եթե հայերը զինադադրի հաստատումից հետո մասնակցեին Բաքվում «դարի համաձայնագրի» կնքմանը, ապա, ամենայն հավանականությամբ, նավթամուղը եւ գազատարը կանցնեին նրանց տարածքով, կգործեր Կարս-Գյումրի երկաթուղին, եւ Հրաչյա Հարությունյանն իր ԿամԱԶ-ով բեռներ կտեղափոխեր հայկական լեռնահանքարդյունաբերական շատ ձեռնարկություններից մեկում»:

Հարեւան երկրում, ինչպես տեսնում ենք, նույնիսկ մարդկային ողբերգության մեջ դարձյալ իրենց «լուն» են փնտրում: Բայց, ինչպես միշտ, զարնվում են նույն «փոցխին»: Բաքվի իշխանահաճ լրատվամիջոցի հեղինակը երեւի դեռ չէր էլ հասցրել դեմքը մաքրել քրտինքից, երբ այլ աղբյուրներ ծանուցեցին, որ Շամքոր-Գետաբեկ մայրուղու 4-րդ կիլոմետրի վրա «զինվորականներ տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը բախվել է Toyota Land Cruiser մակնիշի մեքենայի եւ շրջվել»: Արդյունքում մեկ զինվորական տեղում մահացել է, յոթը` «ստացել մարմնական ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել Շամքորի զինվորական հոսպիտալ»:

Ադրբեջանական քարոզչամեքենային չպատասխանե՞նք նույն «մանրադրամով» եւ չասե՞նք, որ եթե պաշտոնական Բաքուն հրաժարվեր «երկրորդ հաղթական պատերազմ» մղելու խելացնոր գաղափարից, եթե խաղաղ համաձայնության գար եւ ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եւ տարածաշրջանում հաստատվեր խաղաղություն, ապա հարկ չէր լինի, որպեսզի Հայաստանին սահմանակից Գետաբեկի շրջանում զորքեր պահեր, զինվորականներով «ՊԱԶ»-ը Շամքորից չէր ուղեւորվի, չէր հանդիպի Toyota Land Gruiser-ին, բախում չէր լինի, ութ ադրբեջանցի երիտասարդ չէր տուժի:

Կամ` Բաքուն ի՞նչ երաշխիք ունի, որ Ռուսաստանում օրվա հաց վաստակող երկու միլիոնից ավելի ադրբեջանցիներից մեկը վաղը չի հայտնվելու Հրաչյա Հարությունյանից էլ վատ վիճակում: Կյանքը որեւէ քարոզչության չի տրվում. մեքենան վթարի է ենթարկվում եւ Պոդոլսկում, եւ Գետաբեկում, եւ ամենուր: Իսկ ամեն մի ժողովուրդ եւ պետություն կարողանում է ընտրություն կատարել «ձրի պանրի», թակարդի եւ իր կենսական շահերի միջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 20-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ