ԵՐԵՎԱՆՈՒՄ Է «ՏԱՇԵՂ» (A Splinter) ԽՈՒՄԲԸ Հուլիսի 21-ին` ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղ» (A Splinter) խմբի Երեւանյան համերգը: «Տաշեղ»-ը Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի եւ գլոբալ ֆոլկլորի (world music) միասնություն էՙ երկլեզու երգացանկով: Երգերը հիմնված են իրական դեպքերի վրաՙ ընդգրկելով զանազան թեմաներՙ սիրուց մինչեւ պատերազմ: «Տաշեղ»-ի երգերը հայերեն են եւ անգլերեն, բայց երաժշտությունը` չունի ազգային սահմանափակումներ: Երեւանյան համերգին կմասնակցեն Լոս Անջելեսից ժամանած խմբի ղեկավար, երգիչ-երգահան Աշոտ Թադեւոսյանը, Վահան Արծրունու խմբի եւ Lighthouse New Jazz Project-ի կիթառահար Վարդան Գասպարյանը, Miqayel Voskanyan & Friends Band-ի հարվածային գործիքների վարպետ Էդուարդ Հարությունյանը եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Ձայնակցողներՙ Հռիփսիմե Աղաբաբյան եւ Մելինե Հակոբյան: |