ԿՈՒՐՍՈՎԱՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրում Մարիա Կուրսովան առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ: Լիլիթ Մկրտչյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնելով Մերի Արաբիձեի նկատմամբ, Կուրսովայի հետ 2,5 միավորով հետապնդում է 3-ական միավորով աղյուսակը գլխավորող Բելա Խոթենաշվիլուն, Սալոմե Մելիային, Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Իննա Գապոնենկոյին: Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Աննա Հայրապետյանը, որի մրցակցուհին Բարբառա Դիզդարեւիչն էր: Աննան վաստակեց 1,5 միավոր: 2 միավոր ունի Լիլիթ Գալոյանը, որը հաշտություն կնքեց Լելա Ջավախիշվիլու հետ: Վերջապես հաղթանակ տոնեց ռուսաստանցի Ալինա Բալայանը, որը պարտության մատնեց Դրագանա Նիկոլովսկայային: Ալինան առաջին միավորը վաստակեց: |