RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 18-10-2013



Տեղադրվել է` 2013-10-17 21:23:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 865, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԼՅՈՒԲԱ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ, ՍՈՆԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ

Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը Մոսկվայում «Мир» համերգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային «հեղափոխություն» է կատարել: Հետաքրքրական է, որ Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երեւան քաղաքի ծնունդը շնորհավորելով: Նույնիսկ մեծ հեռավորության պայմաններում Հայաստանի մայրաքաղաքն ու նրա բնակիչները ջութակահարի սրտում են:

Էդգարի վարպետության շնորհիվ ջութակիՙ որպես բացառապես դասական երաժշտական գործիքի մասին պատկերացումը շատերի մոտ փոխվել է: Ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրել երաժշտություն, որը ջութակահարը կոչում է «միավորող»: Աշնանային այդ գեղեցիկ երեկոյի ընթացքում այն իսկապես շատերին է միավորել: Հանդիսատեսը երկար կհիշի ջութակի միջոցով ստեղծված հրաշքը, Manuk Gazaryan Band-ի եւ Պրոկոֆեւի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն ելույթները: Էդգարին աջակցելու էին եկել նաեւ նրա ընկերներըՙ Տիգրան Պետրոսյանը, Լյուբա Ուսպենսկայան եւ Sona-ն: Կադրից դուրս է մնացել միայն Ռոբերտ Բոյմըՙ տաղանդավոր հնչյունային ռեժիսոր, ով դահլիճում հրաշալի հնչողություն է ապահովել:

«Շնորհակալ եմ համերգի բոլոր մասնակիցներին, ամենից առաջՙ ինձ հետ բեմում հանդես եկած երաժիշտներին: Նրանք պրոֆեսիոնալներ են եւ նրանց հետ հաճելի է ելույթ ունենալ»,- պատմել է Էդգար Հակոբյանը:

«Իմ բազմաթիվ ընկերները, ովքեր համերգի համար ժամանել էին արտերկրից, խոստովանեցին, որ միջոցառումն անցավ համաշխարհային մակարդակով: Ինձ շատ ուրախացրեց մեծ թվով հանդիսատեսի ներկայությունը: Դա խոսում է այն մասին, որ մեզ իսկապես հաջողվեց փոքրիկ երաժշտական հեղափոխություն կատարել: Դահլիճում հրաշալի մթնոլորտ էր: Հաճելիորեն զարմացրեց նաեւ այն, որ իմ Facebook-ի էջում, փաստորեն, իմ համերգի հանպատրաստից առցանց-հեռարձակում սկսվեց: Ուրախ եմ, որ այդ հրաշալի օրը բեմում էի. իմ հարազատ Երեւան քաղաքի եւ եղբորս ծննդյան օրն էր»,- պատմել է երաժիշտը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 18-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ