Համաշխարհային բանկը օրերս հանդես է եկել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական կացության վերաբերյալ հայտարարություններով եւ նոր կանխատեսումներով: Ըստ ՀԲ-իՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամից եւ եվրոգոտում ճգնաժամային որոշ դրսեւորումներից հետո զարգացող շուկաներ ունեցող այս երկրների տնտեսությունները սկսել են վերականգնվել: Տնտեսական աճի միջին տեմպն այստեղ 2013-ին կանխատեսվում է 2,2 տոկոս, 2014-ին` 3,1 ...
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանում նախագահական «ընտրությունների» առթիվ ռուսաստանյան կողմից արձագանք հնչել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լուկաշեւիչի մակարդակով: Կարճառոտ հաղորդագրության հիմնական ասելիքն այն էր, որ Ռուսաստանն առաջիկա տարիների երկկողմ հարաբերություններում ակնկալում է «ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակ»:
Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, ներկայությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, շվեյցարահայ բարերարներ Տիգրան եւ Հելեն Իզմիրլյանների երեկ տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական կենտրոնի բացումը:
Լիտվայի, Լեհաստանի եւ Միացյալ Թագավորության արտգործնախարարներ Լինաս Լինկեւիչուսը, Ռադոսլավ Սիկորսկին եւ Դեվիդ Լիդինգտոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ`«Արեւելյան գործընկերություն. շարժվելով առաջ» կոնֆերանսի շրջանակներում Վիլթըն պարկում տեղի ունեցած հանդիպմանը:
Ժնեւում հոկտեմբերի 15-ին Իրանը իր միջուկային ծրագրի հետ կապված երկօրյա բանակցություններ է սկսել «Վեցյակի» երկրների (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) եւ Եվրոմիության ներկայացուցիչների հետ: Դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելովՙ Ֆրանսպրեսը հաղորդում է, որ իրանական կողմը հանդես է եկել նոր առաջարկություններով, եւ որ բանակցությունները սկսվել են «հուսադրող մթնոլորտում»:
Ուկրաինան դադարեցնում է ժամկետային զինծառայության զորակոչը: Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է հրամանագիր ընդհանուր զինապարտությունը վերացնելու եւ զինված ուժերը պայմանագրային հիման վրա համալրելու մասին: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի հերոսուհիների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:
Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում չեն պակասում: Հայկական բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, սակայն, զսպում են թշնամուն: Միաժամանակ, արցախյան ազատամարտի մասնակիցներն էլ լի են վճռականությամբ եւս մեկ անգամ արժանի հարված հասցնել թշնամուն, եթե նա համարձակվի պատերազմ սանձազերծել: Մեր հարցազրույցի ժամանակ «Զորավար Անդրանիկ» ջոկատի հետախույզ եւ ...
Զորի Բալայանի «բաց նամակ Վ.Վ. Պուտինին» «Ազգի» 12.10.13թ համարում տպագրված մեծածավալ նամակը բազմադարյա պանթուրքիզմի վերծանումը եւ պատմա-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բարոյական մերկացումն է: Ռուսական պետության այսօրվա նախագահ Վ. Պուտինին կարեւոր զգուշացում եւ տեղեկատվություն է ապագայի կանխահաս վտանգից զերծ մնալու համար:
Խորհրդային տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի նախկինՙ կլոր շենքը պետական հուշարձանների ցանկում էր: Դա նշանակում էր, որ պետությունը պետք է հոգ տաներ հուշարձանի պահպանության համար: 90-ականներին, երբ հուշարձանների պահպանության ցանկում փոփոխություններ եղան, «Զվարթնոցը» անհասկանալի պայմաններում հանվեց ցուցակից: Ցուցակով կամ առանց ցուցակիՙ «Զվարթնոցը» խորհրդային տարիների մոդեռնիզմի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է, եւ այսօր քանդելը ...
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ շնորհեց ՀՀ ԳԱԱ-ի աշխատակիցներին: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվեց` ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվեցին` ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի «Ինտեգրալ եւ ստոխաստիկ երկրաչափություն» բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ...
Հոկտեմբերի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հոգաբարձուների եւ ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման եւ կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարագետ, Միսիսիպիի համալսարանի ճարտարապետական արվեստի եւ նախագծման բաժնի պրոֆեսոր Ջեյն Բրիտ Գրինվոյին: Նրանք 2009 թվականից ուսումնասիրություններ են կատարում «Կումայրի» պատմաճարտարապետական ...
ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության շրջանակներում հոկտեմբերի 10-ին Բիշքեկում տեղի ունեցավ «Աֆղանստան- 2014. Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության զարգացման հեռանկարները, Կենտրոնական Ասիայում անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի հիմնական թվակազմի դուրսբերման համատեքստում» գիտագործնական խորհրդաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 27 պետություններ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ը, ՀՇԿ-ն, ԿԽՄԿ-ն եւ ...
Նորաբաց «Diplomat» ակումբն այսուհետեւ հասարակության լայն շերտերին կներկայացնի դիվանագիտություն հասկացությունն, ու թե այն ինչ ճանապարհով է զարգանում մեր հանրապետությունում: Ակումբի ներկայացուցիչ Արման Նավասարդյանի ներկայացմամբՙ կառույցը ապագաղափարախոսական եւ վերկուսակցական է: «Մենք չենք հարում ոչ մի քաղաքական հոսանքի եւ չենք կատարում ոչ մեկի պատվերը: Մեր ուղեգիծն օբյեկտիվությունն է», ...
Ուոթըրթաուն, Մեսեչուսեց .- «Արմինիըն Ռիվիու»ի խմբագրութիւնը հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ արդէն իսկ լոյս տեսած է պարբերաթերթին նորագոյն թիւը (2013ի գարուն-ամառ), միաժամանակ աւելցնելով, որ թերթին նոր օգնական խմբագիր նշանակուած է Դալար Շահինեանը:
Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համարՙ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում իտալացի Ջիովանի դե Կարոլիսի հետ կայանալիք մենամարտին: Այն կհեռարձակվի գերմանական ARD եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:
Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վլադիմիր Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 12-րդ տեղը: 7-րդ տուրում Հակոբյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Վիտալի Բեռնադսկու հետ պարտիայում, իսկ ավարտական 2 մրցախաղերում հաղթեց Դմիտրի Ռոժկոյին եւ Տալ Բարոնին:
Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնության հերթական 2 տուրերն անհաջող էին Ավետիք Գրիգորյանի համար: 6-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Բայարսացխան Գունդավայի հետ, իսկ հաջորդ պարտիայում զիջեց Էլիզաբեթ Պյոտչին: 7 հնարավորից վաստակած 4 միավորով Գրիգորյանը 34-րդ տեղում է:
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է հայ ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանի (66 կգ) մասնակցությունը ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին: Մրցումները կանցկացվեն 2014-ի օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում: Մրցումներին կմասնակցեն 170 երկրների ավելի քան 3500 պատվիրակներ: 26 մարզաձեւերում կխաղարկվի մեդալների 184 հավաքածու:
Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը կանցկացվի Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Դա հայտնի դարձավ, երբ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան հրաժարվեց իր ներկայացրած հայտից: