Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը բացառիկ հարցազրույց է տվել իշխանական 1news.az-ին: Առիթը Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի` ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիին իբր թե «25 տոկոս գրելու մասին ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խնդրանքի» վերաբերյալ հայտարարությանը Միացյալ Նահանգների պետքարտուղարության արձագանքն է, որով Մեհթիեւի ասածները բնութագրվել ...
Ժնեւում ավարտվել է իրանական միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների հերթական փուլը, որի մասնակիցներն էին Իրանի եւ «Վեցյակի» երկրների (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) ներկայացուցիչները: Երկօրյա հանդիպման ընթացքում նախագահում էր Եվրոմիության դիվանագիտության պատասխանատու Քեթրին Էշթոնը:
Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
61 մլն դրամ է հատկացվել կառավարության կողմից պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտներն ավարտին հասցնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն , անդրադառնալով այս հարցին, նշեց, որ պետությունը քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունի եւ «շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե ...
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին կտրամադրվի 22,5 մլն դրամ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում օրենսդրական մի շարք փոփոխություններ երեկ կառավարության նիստում ներկայացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը : Նա մասնավորապես նշեց, որ սահմանվում է տուգանքների որոշման միասնական մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ տուգանքի չափերի համապատասխանեցում միջազգային չափանիշներին: Այնուհետեւ, տուգանքի գանձման ...
Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Ազգի» եւ «Հայոց աշխարհի»ՙ Զորի Բալայանի աղմակահարույց նամակի վերաբերյալ հարցերին ի պատասխան երեկ նշեց, թե կարդալով զգացել է, որ հեղինակն ահազանգ է հնչեցրել. «Ըստ երեւույթին մի չարաբաստիկ փաստաթուղթ է պատրաստվում Արցախյան խնդրի լուծման ուղղությամբ: Եվ եթե իսկապես Մադրիդյան ...
Եղավ այն, ինչ սպասվում էր. Բաքվում տրվել է Մոսկվայում Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով ձերբակալված Օրհան Զեյնալովի «հերոսացման» մեկնարկը: Երեկ Ռուսաստանի իշխանությունների հասցեին չափազանց կոշտ, Ադրբեջանում ապրող էթնիկ ռուսներին «համարժեք պատասխան տալու» սպառնալիքով հայտարարություն է տարածել այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կոմիտեն»:
Արեւելյան գործընկերության երկրների վրա ճնշումները Ռուսաստանի կողմից մի պահ ստեղծել էին այնպիսի իրավիճակ, երբ թվում էր` կարեւորը ռուսաստանյան ճնշումներից Արեւելյան գործընկերության երկրներին փրկելն է: Հայաստանի պարագայում սեպտեմբերերեքյան հայտարարությունը Մաքսային միությանը միանալու որոշման մասին թերեւս որոշակիացրեց Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ձեւաչափը` անորոշ թողնելով այդ հարաբերությունների փոփոխված ձեւաչափի որոշակիացումը: Ու որքան էլ ...
Մեկ ամսից մի փոքր ավելի է անցել սեպտեմբերի 3-ից, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ մեր երկիրը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Անցան առաջին թեժ բանավեճերը եվրասիական ու եվրոպական ինտեգրացիաների կողմնակիցների միջեւ, թերթ կարդացող եւ հեռուստադիտող հանրությունը փորձեց խորանալ խնդրի մանրամասների մեջ:
Գերմանական KfW բանկի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջեւ կնքված «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում 15 մլն եվրոյի համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով երեկ կառավարությունը որոշեց Կենտրոնական բանկին տրամադրել նույն չափով բյուջետային երաշխիք:
Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման նոր արտադրատեսակները միջազգային ասպարեզում կարող են շատ մրցունակ լինել: Հայաստանն ունի պեռլիտի մեծ պաշարներ, իսկ հրաբխային ապարների պաշարներն ամենաշատն են Հայաստանում: Տեսակետը Քարակերտի քարաձուլման գործարանի ՓԲԸ տնօրեն, 1992-1995թթ «Հարարդշին» պետական ձեռնարկության փոխնախագահ Սուրեն Գեւորգյանինն է: Նա համոզված է, որ ոչ մետաղական նյութերի վերամշակմամբ Հայաստանը ...
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շուրջ 31 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ)` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երրորդ լաբորատորիան ստեղծելու համար:
ՌԴ դաշնային խորհրդի անդամ, Բաշկիրիայի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Ռաֆայիլ Զինուրովը չափածո գրել է հայոց պատմությունը` «Հայաստան, հազարամյակների ուղի» վերնագրով: Այն եռահատոր պոեմ է, որտեղ ներառվել են Հայոց պատմության բոլոր արժանահիշատակ իրադարձությունները: Զինուրովը շքեղ ձեւավորված եռահատորին որպես հեղինակային անուն հայկական ազգանուն է ...
Օրերս լրացավ վաստակաշատ, բազմաթիվ բեմադրությունների, հեռուստաներկայացումների, զանգվածային շոուների, մասսայական տեսարանների բեմադրության հրաշալի մասնագետ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի 75-ամյակը: Նա ծնունդով Թբիլիսիից է` դերասան Գեւորգ Աշուղյանի որդին:
«Հայագիտակ» հրատարակչությունը, որ գրքի միջազգային շուկայում հայտնի է քարեկազմ հուշանվերային հրատարակություններով, ինչպես նաեւ «Գիր». դասական ժառանգություն» մատենաշարով, օրերս հրապարակ հանեց մի բացառիկ ժողովածուՙ Սայաթ-Նովայի «Հայերեն խաղեր»-ը թեհրանաբնակ ճարտարագետ Վարդգես Զարգարյանի աշխատասիրությամբ: «Հայագիտակը» ընթերցողին քաջ հայտնի «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» մեծարժեք գիրքը հայերեն, ռուսերեն, թուրքերեն ...
Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը Մոսկվայում «Мир» համերգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային «հեղափոխություն» է կատարել: Հետաքրքրական է, որ Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երեւան քաղաքի ծնունդը շնորհավորելով: Նույնիսկ մեծ հեռավորության պայմաններում Հայաստանի մայրաքաղաքն ու նրա բնակիչները ջութակահարի սրտում են:
Բոլորին հայտնի է, որ մեղրը բնության «ամենակարող» բժիշկներից է. բուժում եւ կանխում է բազմաթիվ հիվանդություններ: Մեղրը կարգավորում է արյան ճնշումը, բուժում երիկամային եւ մաշկային որոշ հիվանդություններ, կանխում երեխաների գիշերամիզությունը: Բազմաթիվ օգտակար հատկություններ ունի նաեւ մեղրամոմը. հիանալի քսուք է վերքերի բուժման համար, վերացնում է կնճիռներն ու ճաքերը:
Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների հետ անցկացրած հաջող ելույթների շնորհիվ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում հայտնվել է իր պատմության մեջ ամենաբարձրՙ 38-րդ հորիզոնականում: Նախորդ ամսվա համեմատ մեր հավաքականի վարկանիշը բարձրացել է 95-ով, իսկ Հայաստանի ընտրանին առաջադիմել է 17 տեղով:
Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներն առաջին հաղթանակները տոնեցին: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Արամ Ամիրխանյանը 3-0 հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Արտյոմ Մասինին եւ մտավ հաջորդ փուլ: Պայքարը կշարունակի նաեւ մինչեւ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Ջամալ Յաֆաիին: Իսկ ահա մինչեւ 75 կգ ...
Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությունը հատեց վերջնագիծը: Ավետիք Գրիգորյանը 11 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 19-րդ տեղը: Վերջին 2 տուրերում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց Տրանգ Հոանգի հետ եւ հաղթեց Էրվան Մոհամադին:
Շախմատի կանանց «Միկա» թիմը կմասնակցի հոկտեմբերի 20-26-ը Հունաստանի Ռոդոս քաղաքում կայանալիք եվրոպական գավաթների խաղարկությանը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն կանանց 11 թիմեր: Ի տարբերություն մյուս թիմերի, «Միկան» մրցավայր կմեկնի առանց պահեստային խաղացողի, իսկ դա նշանակում է, որ թիմի 4 անդամներն էլ ստիպված կլինեն մասնակցելու բոլոր մրցախաղերին:
Ֆուտբոլի արքա Պելեն հերթական ինքնակենսագրական գիրքն է հրատարակել: Գրքի վերնագիրը «1283» է: Դա ֆուտբոլային կարիերայում Պելեի խփած գոլերի քանակն է: Գիրքն արժե 1225 եվրո եւ կշռում է 15 կգ: Գրքում ներառված են 500 լուսանկարներ եւ 1283 հոդվածներ, որոնք զետեղվել են ավելի քան 500 էջերում: