Հոկտեմբերի 12-ին նաեւ մեր թերթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակի վերջում գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ակնկալել էր, որ, ինչպես իր հրապարակային յուրաքանչյուր ելույթ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը վայնասուն կբարձրացնի իր դեմ: Երեւի նա բնավ չէր ակնկալի, որ այդՙ եթե չասենք վայնասունը, ապաՙ աղմուկը, կբարձրանա հենց իր ...
Երեկ հայ լրագրողի օրն էր: Միմյանց շնորհավորում էին հիմնականում լրագրողները: Էն էլ` ավելի երիտասարդները, որոնք լրագրող բառի հնչողությանն են տրվում դեռ: Միտք փորփրեցի ու տեսաՙ ուրախանալու քիչ բան կա: Ոչ թե այն պատճառով, որ հոռետես եմ, կամ որ` նորմալ լրագրողի ու լրագրության գրպանն է ծակ Հայաստանում, ու դա կարող է ...
Ժնեւումՙ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում, ավարտվել են իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են «միջուկային ճգնաժամի» հաղթահարման ուղիները: Մոտ 1 ժամ տեւած բանակցություններում իրանական կողմը ներկայացնում էր փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմըՙ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:
«Մեդիակենտրոն»-ի երեկվա քննարկումը որքան թեժ, նույնքան էլ մտահոգիչ էր ու որոշ դրվագներով նաեւ տհաճ: Կենտրոնի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցն էր, որը Լոնդոնից ուղիղ տեսազանգով ներկայացրեց կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող, ազգությամբ ադրբեջանցի Թուրալ Ահմեդզադեն ...
Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում արդեն կիրառվում է ամերիկյան Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որի միջոցով հնարավոր է կանխել գլաուկոմայի առաջխաղացումը: «Գլաուկոս» կորպորացիայի մշակած այս սարքը նվազեցնում է ներակնային ճնշումը: Գլաուկոմա հիվանդության ժամանակ տուժում է ...
Դամասկոսի մի քանի հեղինակավոր իմամներ հրապարակել են համատեղ կրոնական կարգադրություն, ըստ որի թույլատրվում է սովամահությունից փրկվելու համար սննդի մեջ օգտագործել կատվի, շան եւ էշի միս: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Երբ Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ տեղի ունեցավ, եւ Հրաչյա Հարությունյանը դատարան տարվեց արժանապատվությունը վիրավորող կանացի հագուստով, ադրբեջանական մամուլը հեղեղվեց ցինիկ հրապարակումներով: Բանը հասավ նրան, որ Հրաչյա Հարությունյանին կապեցին «օկուպանտական քաղաքականության համար տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված» Հայաստանի ապագայի շուրջը իրենց «կանխատեսումների իրականացման» հետ:
Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակը «տեղ է հասել»: Ըստ ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդած տեղեկությանՙ Բալայանի նամակն արդեն Պուտինի գրասենյակում է:
Ադրբեջանում նախագահի ընտրություններ կոչվողն ավարտվել է, նախապես հայտնի արդյունքն էլ արձանագրվել: Վրաստանում դեռեւս պատրաստվում են ընտրություններին: Եվ այս տարի արդեն իսկ որոշ փոփոխություններ, անգամ նորամուծություններ կարելի է նկատել: Եվ դա հատկապես ազգային փոքրամասնություններով համապարփակ բնակեցված շրջանների նկատմամբ, որոնք ավանդական ընկալվում էին որպես իշխող կուսակցությանը ձայն տվողներ, կամ, որ ավելի ազնիվ ...
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք ու լրագրողներն ավելին իմացան իսպաներենիՙ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարեւոր դերի մասին «ՄԱԿ-ում իսպաներենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:
«Կրթությունը պետք է դառնա մեր երկրի հաղթաթուղթը. հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատեւել է Հայ առաքելական եկեղեցու եւ հայ դպրոցի շնորհիվ: 21-րդ դարում մրցունակ է համարվում ուսյալ մարդը. կիսագրագետ եւ անգրագետ մասնագետներն այլեւս անելիք չունեն»,- երեկ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա մասնակցում էր ...
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Ազգի» խմբագրության աշխատակիցներին եւ Ռամկավար ազատական կուսակցությանըՙ Հայաստանի հելիոֆիկացիայի իմ ծրագրին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Նաեւ Ձեր շնորհիվ մեր ծրագիրը հայտնի եւ հասանելի դարձավ մեր երկրի քաղաքացիներին, որոնք այսօր պատրաստ են ամեն մի հնարավոր առիթ օգտագործել մեր գիտական խմբին աջակցելու համար: Դժվար էր պատկերացնել, ...
Երեկ Orange-ը հայտարարեց «Orange Գրքի մրցանակ 2013» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ամենամյա այս մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները եւ օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի ...
«Երբեւէ մտածե՞ եք, որ հեռավոր գյուղերից մեկում երեխաները կարող են առավոտյան ժամը վեցին արթնանալ, որովհետեւ գիտենՙ մինչեւ դպրոց հասնելը 8 կմ պիտի քայլեն», 24-ամյա Մարիամն ինձ պատմում էր իր դպրոցական տարիների դժվարություններիցՙ արդեն որպես հոգսաշատ անցյալ: Երբ աղջկա ընտանիքն Արագածոտնից տեղափոխվեց Արցախ, Մարիամն ու իր դասընկերները հենց այդպեսՙ կիլոմետրեր քայլելով ...
Աշնանային արեւաշատ ու պայծառ օրերից է` Երեւանի ծննդյան օրը: Այն մեծ խորհուրդ ունի, պատմական տարողունակ հիշողություն: Այն հարատեւելու մշտարթուն գաղափարի առհավատչյան է, իր մեջ համայն հայության անափ կարոտն ու սերն ունի, դարերի խտացրած երազները: Ընկեր Սարոյին հանդիպեցի «Գոլդեն թուլիպ» հյուրանոցի հյուրընկալ սրճարանում: Հայտնեցի ուրախությունս նրան հանդիպելու եւ հայրենիքում հերթական անգամ ...
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր, հոկտեմբերի 17, տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու (Ուկրաինա/Իտալիա), ջութակահար Հայկ Գազազյանի (Հայաստան/Ռուսաստան), կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանի (Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթի խմբագիր, թարգմանիչ, վաստակաշատ մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Անվերջակէտ զրոյց մեր գրականութեան երախտաւորներուն հետ» գրքի շնորհանդեսը:
Հոկտեմբերի 18-ին` ժամը 13:45-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա «Մշակույթի ասպետ» հուշ-ցերեկույթը` նվիրված ականավոր մշակութային գործիչ, մանկավարժ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի հիմնադիր-դեկան, պատմական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կառլեն Ժիրայրի Միրզախանյանի ծննդյան 90-ամյակին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց իտալացիների հետ Նեապոլում կայացած խաղում գրանցված պատվաբեր ոչ-ոքիով: Ընդ որում մեր ընտրանին Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ խաղի ընթացքում 2 անգամ հաշվի մեջ առջեւից էր ընթանում: Մխիթարյանը 12 գնդակով դարձավ Հայաստանի հավաքականի բոլոր տարիների լավագույն ռմբարկունՙ շրջանցելով Արթուր ...
Ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը հատեց վերջնագիծը: Հայտնի դարձան Եվրոպային հատկացված եզրափակիչ փուլի 13 ուղեգրերից 9-ի տերերը: Բրազիլիայում հանդես գալու իրավունք են նվաճել ընտրական 9 խմբերի հաղթողներըՙ Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Բոսնիայի, Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականները: Իսկ մնացած 4 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն 2-րդ տեղ ...
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորությունը: Խմբային մրցաշարի մեկնարկային 2 խաղերում ոչ-ոքի (1-1) խաղալով ռումինացիների հետ եւ հաղթելով լեհերին (1-0), հայ ֆուտբոլիստներին Լիտվայի հավաքականի հետ ավարտական մրցախաղում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Ցավոք, մեր պատանիները 0-1 հաշվով ...
Ալմաթիում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ Արթուր Քիրաջյանը: Նրա մրցակիցը Բելառուսը ներկայացնող Եվգենի Դաուգալավեցն էր: Հայ բռնցքամարտիկը պարտվեց ու դուրս մնաց մինչեւ 64 կգ քաշայինների հետագա պայքարից:
Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնության հերթական 2 տուրերում Ավետիք Գրիգորյանը 1,5 միավոր վաստակեցՙ ոչ-ոքի խաղալով Ֆիրման Ֆարիդի հետ եւ հաղթելով Չանդրա Պուրնամային: 9 տուրից հետո Գրիգորյանը 5,5 միավորով 29-րդ տեղում է: Աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Ալեքսեյ Դրեեւն ու Շեխար Գանգուլին: