RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 962, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՆՈՐ ՍԱՐՔԸ ԿԿԱՆԽԻ ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ

Ի. Պ.

Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը երեկ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում արդեն կիրառվում է ամերիկյան Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որի միջոցով հնարավոր է կանխել գլաուկոմայի առաջխաղացումը: «Գլաուկոս» կորպորացիայի մշակած այս սարքը նվազեցնում է ներակնային ճնշումը: Գլաուկոմա հիվանդության ժամանակ տուժում է տեսողական նյարդը հենց ներակնային ճնշման տատանումների հետեւանքով:

Ալեքսանդր Մալայանն ասում է, որ սխալ է տպավորությունը, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Գլաուկոման հանգեցնում է կուրության այն ժամանակ, երբ ժամանակին չի բուժվում: Ալեքսանդր Մալայանը դիմել է առողջապահության նախարարություն, որպեսզի ակնաբուժական կենտրոնների ընդգրկմամբ իրականացվեն աշխատանքներ բնակչության մեջ գլաուկոմայի վաղ հայտնաբերման ուղղությամբ:

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանը, որն էլ հենց տեղադրում է Այ-Ստենտ իմպլանտը, նշեց, որ գլաուկոմայի վաղ հայտնաբերման ժամանակ սարքի տեղադրումը համարվում է իդեալական միջոց: Իսկ տեղադրումը կատարվում է առավելագույնը 3 րոպեում:

Լիլիթ Ոսկանյանի գնահատմամբ` այս սարքը գլաուկոմայի բուժման առաջին ու ապահով մեթոդը լինելուց բացի` կարող է մեր երկիրը որպես մոդել ու գերացանզության կենտրոն ներկայացնել ամբողջ աշխարհում:

Հայաստանում շուրջ 2300 հիվանդի արդեն տեղադրվել է Այ-Ստենտ: Սարքը հիվանդների համար անվճար է, հիվանդները վճարում են միայն գլաուկոմայի վիրահատության գումարը:

Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա շատ անգամ է եղել Հայաստանում ու այստեղ կատարել վիրահատություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ