RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 780, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

4 ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿԽԱՂԱՐԿՎԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը հատեց վերջնագիծը: Հայտնի դարձան Եվրոպային հատկացված եզրափակիչ փուլի 13 ուղեգրերից 9-ի տերերը: Բրազիլիայում հանդես գալու իրավունք են նվաճել ընտրական 9 խմբերի հաղթողներըՙ Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Բոսնիայի, Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականները: Իսկ մնացած 4 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն 2-րդ տեղ գրաված հավաքականներից լավագույն արդյունքի հասած 8 ընտրանիները: Հոկտեմբերի 21-ին կայանալիք վիճակահանությունը կանվանի անցումային խաղերի զույգերին: Վիճակահանության ժամանակ Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի եւ Ուկրաինայի հավաքականները կընդգրկվեն 1-ին զամբյուղում: Նրանց համար մրցակիցներ կընտրվեն 2-րդ զամբյուղից, որում կլինեն Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:

Փաստորեն միայն B խմբում 2-րդ տեղը գրաված Դանիայի հավաքականին չհաջողվեց անցումային խաղերի ուղեգիր նվաճել: Դանիացիներն ավարտական խաղում 6-0 հաշվով ջախջախեցին Մալթայի ընտրանուն, սակայն դա դաշտի տերերին ոչինչ չտվեց: ՀՀ հավաքականը հնարավորություն ուներ շրջանցելու գոնե չեխերին, սակայն նրանք հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցին բուլղարացիներին:

Ընտրական մրցաշարի վերջին օրը հայտնի դարձավ F խմբի հաղթողը: Եզրափակիչի ուղեգրի նվաճման համար ՌԴ հավաքականին Բաքվում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Այդպես էլ եղավ, թեեւ ռուսները հաղթանակը ձեռքից բաց թողեցին խաղի վերջում (1-1): Իսկ պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգին, 1 միավորով հետ մնացին ռուսներից ու ստիպված են ուղեգրի համար պայքարել անցումային խաղերում:

G խմբում եւս ուղեգրի տերը հայտնի դարձավ վերջին տուրում: Բոսնիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Բոսնիացիները հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցին լիտվացիներին ու վաստակեցին 25 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ հույներըՙ սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը: Սակայն խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերության շնորհիվ ուղեգիրը բաժին հասավ Բոսնիայի հավաքականին:

H խմբում ուղեգիրը բաժին հասավ Անգլիայի հավաքականին, որը 2-0 հաշվով հաղթելով լեհերին, 1 միավորով գերազանցեց ուկրաինացիներին: Վերջիններս 8-0 հաշվով ջախջախեցին Սան Մարինոյին եւ այժմ ստիպված են անցումային խաղերում փորձելու իրենց բախտը:

I խմբում էլ իսպանացիները սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով վրացիներին, Բրազիլիա մեկնելու իրավունք ստացան: Ֆրանսիան 3-0 հաշվով հաղթելով ֆիններին, կպայքարի անցումային խաղերում ուղեգրի համար:

Ավարտական տուրի մյուս հանդիպումների արդյունքներն այսպիսին են. Շոտլանդիա-Խորվաթիաՙ 2-0, Բելգիա-Ուելսՙ 1-1, Սերբիա-Մակեդոնիաՙ 5-1, Շվեդիա-Գերմանիաՙ 3-5, Իռլանդիա-Ղազախստանՙ 3-1, Ֆարերներ-Ավստրիաՙ 0-3, Թուրքիա-Հոլանդիաՙ 0-2, Ռումինիա-Էստոնիաՙ 2-0, Հունգարիա-Անդորրաՙ 2-0, Շվեյցարիա-Սլովենիաՙ 1-0, Նորվեգիա-Իսլանդիաՙ 1-1, Կիպրոս-Ալբանիաՙ 0-0, Իսրայել-Հս. Իռլանդիաՙ 1-1, Լատվիա-Սլովակիաՙ 2-2, Հունաստան-Լիխտենշտեյնՙ 2-0, Չեռնոգորիա-Մոլդովաՙ 2-5:

Մրցաշարային աղյուսակ

B խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա1064019-922
2. Դանիա1044217-1216
3. Չեխիա1043313-915
4. Բուլղարիա1034314-913
5. Հայաստան1041512-1313
6. Մալթա101095-283

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ