Երեւանի նոր օդանավակայանի շինարարությունը սկսվեց 2008-ին: Մինչ այդ երկար բանակցություններ վարվեցին արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեքյանի հետ, Հայաստանի կառավարությունն ու գործարարին պատկանող ընկերությունը պայմանավորվեցին, որ պետք է կառուցվի նոր, ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող օդանավակայան: Այդ նպատակի համար արգենտինահայ գործարարը պետք է կատարեր 320 մլն դոլարի ներդրում` ներառյալ ենթակառուցվածքներն ու ժամանակակից ...
Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ որպես ՆԱՏՕ-ական կառույցի աշխարհաքաղաքական կամուրջ ներկայանալովՙ Թուրքիան այնքան է բարելավել իր տնտեսական եւ միջազգային կերպարը, որ օսմանյան փառասիրական ձգտումները դարձյալ գլուխ են բարձրացրել երկրում: Վարչապետի եւ արտգործնախարարի երկու բարձրագույն պաշտոններ վստահվել են համապատասխանորեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Ահմեդ Դավութօղլուին: Հակառակ հայերի ցեղասպանության եւ Բալկաններից ...
«Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարվա ընթացքում ոչ մի լուրջ բացահայտում չի արել», գնահատականը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանինն է: Թեպետ ՀԿ-ն ցանկանում է համագործակցել տեսչության հետ, սակայն այս ցանկությունը միակողմանի է, եւ որեւէ արդյունք չի գրանցվում: Խնդիրն այն է, որ պաղպաղակի շուկայի հետ կապված ...
Նախագահական «ընտրություններից» հետո ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին Բրյուսել եւ Վաշինգտոն այցի հրավերներ է ստացել: Հայտնի չէ, թե նրան ի՞նչ մակարդակի ընդունելություն է խոստացվել, բայց Բաքվում իշխող վարչախումբն արդեն իսկ խիստ անհանգստացած է:
Մեր տարբեր մակարդակների իշխանավորները, թվում է, մի զարմանալի սովորություն ունեն իրենց մասնակցությամբ ամեն ինչ վերածելու շոուի, ցուցադրության, Երեւանից դուրս ամենագեղեցիկ տոնախմբությունն իսկՙ հանրապետության որեւէ ղեկավար պաշտոնյայի այցի, պայմանավորելով այդ այցով: Անցած կիրակիՙ հոկտեմբերի 13-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան) ընդարձակ բակում հավաքված առնվազն մի քանի հարյուր ...
Ժամանակակից աշխարհում բավականին շատ են քաղաքական իմիջի ձեւավորման չափանիշներն ու կողմնորոշիչները: Ամերիկյան քաղաքական գովազդերում շրջանառվում է քաղաքական գործչի երեք հիմանկան բնութագրիչ. բարձր ինտելեկտը, ներքին մեծ պոտենցիալը (անձի ուժ, կամք, էներգիա), բարոյական բարձր որակները (ազնվություն, օրինավորություն): Քաղաքական գործչի ռուսական մոդելում ուշադրություն է դարձվում անձի էությանը, մասնավորապես նրա խարիզմատիկությանն ու ինտելեկտին, երկրի ...
Երեւանի 2795-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա եւ ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգեւատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:
ՀՀ ԳԱԱ համակարգում մեխանիկայի ոլորտում հետազոտությունները սկիզբ են առել ակադեմիայի հինադրման օրից: Սկզբից մաթեմատիկայի եւ մեխանիկայի սեկտորում, ապաՙ Շինարարական նյութերի եւ կոնստրուկցիաների ինստիտուտում (1945-1955), իսկ 1955 թ.ՙ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում: 1971 թ. ստեղծվեց Մեխանիկայի ինստիտուտը, որի առաջին տնօրենը դարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Ա. Համբարձումյանը:
«Ազգը» հոկտեմբերի 11-ի համարում արդեն տեղեկացրել է, որ գրականության ասպարեզում 2013 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադուհի Էլիս Մանրոյին: Հաղորդվում է, որ նա դարձել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակին արժանացած 13-րդ կինը եւ առաջին կանադուհինՙ Նոբելյան մրցանակաբաշխության այդ անվանակարգի ամբողջ պատմության ընթացքում:
«Նրանց ոճը տարբեր է այժմ տարածված ծանր, կծող հարձակողական ոճից, փոխարենը հիշեցնում է նախապատերազմյան եվրոպական քառյակների ազնվական ոճը» («Նյու Յորք թայմս»):
Շարժում, արագություն, թեթեւություն, անկշռություն... պարամետրեր, որոնք թերեւս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջեւ, եւ ծնվում է վիդեո եւ լուսանկարչական տարրերով ...
Սայաթ-Նովայի 300-ամյակը այսուհետեւ տոն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հայ աշուղի ծնունդը կարմիրով նշանավորվեց նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
«Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող Է ճանաչվել Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը ճոպանի վրա բալետային վարիացիաների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կայացել Է հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Մեծ կրկեսում, որը գտնվում Է Վերնադսկու պողոտայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կհատի վերջնագիծը: Հայտնի կդառնան եզրափակիչ փուլի ուղեգրերի բոլոր տերերն ու անցումային խաղերի մասնակիցները:
Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ մրցաշարն ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով: Առաջին շրջանում բոլոր 3 պարտիաներն էլ ավարտելով ոչ-ոքի, Լեւոնը վերելքով խաղաց 2-րդ շրջանում: Մաքսիմ Վաշիե-Լագրավին հաղթելուց հետո Լեւոնը կարեւոր հաղթանակ տոնեց նաեւ Մայքլ Ադամսի հետ մրցավեճում, իսկ ավարտական տուրում գլխավոր մրցանակը նվաճելու համար հայ գրոսմայստերին բավարարեց նույնիսկ ոչ-ոքին Շահրիյար ...
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում հայ սամբիստները 4 բրոնզե մեդալ նվաճեցին: Մրցանակակիրներ դարձան Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Էդիկ Պետրոսյանը (87 կգ) եւ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ):
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ 1-2 հաշվով զիջելով ղազախներին: Եթե 4 օր առաջ ֆրանսիացիներից կրած պարտությունը օրինաչափ էր, քանի որ մրցակիցն, իրոք, շատ ուժեղ էր, ապա այս անգամ անհաջողությունում մեղավոր էին մեր ֆուտբոլիստները, որոնք չկարողացան իրենց դրսեւորել ինչպես հարկն է:
Ինդոնեզիայի շախմատի բաց առաջնությունում Ավետիք Գրիգորյանը 5 տուրից հետո վաստակած 3,5 միավորով 17-րդ տեղում է: Ավետիքը հաղթեց նաեւ 2-րդ եւ 3-րդ տուրերումՙ առավելության հասնելով Էշա Կարայադեի եւ Անյաս Նովիտայի նկատմամբ: 4-րդ տուրում նա անդրանիկ պարտությունը կրեց Իվան Իվանիշեւիչից, իսկ հաջորդ մրցախաղում հաշտություն կնքեց Անտոանետա Ստեֆանովայի հետ: