Հոկտեմբերի 9-ից Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը` բավական խիտ ծրագրով, ավանդական դարձաձ ստեղծագործական միությունների հետ կազմակերպած ամենամյա մրցույթների ամփոփումով: Երեկ ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանն այդ համատեքստում Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում հանդիպեց լրագրողների հետ եւ, իհարկե, չմնաց ...
Մինչեւ երեկ օրվա վերջ Ադրբեջանում նախագահական «ընտրություններին» պաշտոնապես արձագանքել էին Թուրքիան եւ Ուկրաինան: Անկարայից դեռեւս հոկտեմբերի 9-ին Ալիեւին շնորհավորել էին նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը: Նույն օրը «վերընտրված»-ին զանգահարել եւ հետագա «խորացող համագործակցության» հույս էր հայտնել նաեւ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը:
Կառավարության որոշմամբ երեկ Էդիկ Բարսեղյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Նա նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ:
Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20 տոկոսը կամ մոտ 1,9 մլրդ դոլար կազմում են արտերկրից դրամական փոխանցումները: Ընդ որում, Հայաստանի բնակչության 74 տոկոսը այս կամ այն չափով դրամական օգնություն է ստացել Ռուսաստանում բնակվող հարազատներից: Այս մասին երեկ հայտնեց «Դիվելոփինգ Մարքեթս Ասոշիեյթս» (DMA) ընկերության «Ֆինանսական կրթություն Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների համար» ...
Կարո՞ղ էր արդյոք Իլհամ Ալիեւը պարտվել Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Իհարկե կարող էր: Կարո՞ղ էր արդյոք նա առհասարակ չմասնակցել ընտրություններին, անշուշտ կարող էր: Կփոխվե՞ր ընտրություններին Ալիեւի չմասնակցելուց եւ դրանցում չհաղթելուց միջազգային հանրության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, կխոխվեր... Համենայն դեպս, երեկվա տվյալներով, Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու կապակցությամբ Արեւմուտքը չի շնորհավորել: BBC-ն ...
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տիրում է վախի մթնոլորտը», հավաստիացնում են համալսարանի դասախոսներըՙ հավելելով, որ պրոռեկտորից մինչեւ հավաքարար վախենում են, քանի որ ռեկտոր Արա Ավետիսյանը կարող է առանց պատճառի նրանց ազատել աշխատանքից: «Բուհում ստալինյան ռեժիմ է», ասաց ՀՊՃՀ դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանըՙ հավելելով, որ վերջին 2 տարվա ...
Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու եւ Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը երեկ կառավարությունը ներառեց պետբյուջե: Տեղեկացվեց, որ նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, աշխատանքի ծավալը:
Հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով երեկ կառավարությունը 60 մլն դրամ հատկացրեց: Անդրադառնալով հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ ներդրվում է այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: «Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու ...
Կառավարության շենքի առջեւ երեկ բողոքի ցույց էին անցկացնում Կոնդ թաղամասի մի խումբ բնակիչներ, որոնց տները գտնվել են իրացման գոտում եւ քանդվել են` հետագայում տեղում նոր բնակարան ստանալու ակնկալիքով: Սակայն, նրանց հավաստիացմամբ, արդեն 6 տարի իրենք վարձով են բնակվում, եւ նոր բնակարան իրենց չի հատկացվում: Թեեւ կառավարությունը նրանց հատկացնում է վարձակալության ...
Որքան նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը մոտենում է, այնքան ավելի հստակ է հնչում գոնե եվրոպական կողմի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի հետ որեւէ նախաստորագրման-ստորագրման միջոցառում-արարողություն օրակարգում չկա: Այդ մասին տարբեր մակարդակներից ու տարբեր խստությամբ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են ոչ միայն կենտրոնական դեմքերը, այլեւ Եվրոմիության անդամ երկրների տարբեր ...
ՀՀ-ում Լիբանանի դեսպանությունը խնդրում է 30.03.2013թ. դրությամբ 21 տարին լրացած հայաստանաբնակ Լիբանանի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են քվեարկել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպանությունում 30.03.2014թ. մինչեւ 30.03.2015թ. Լիբանանում տեղի ունենալիք ընտրությունների ընթացքում, այցելել Լիբանանի դեսպանություն (հասցեՙ Ձորագյուղ 13/14) եւ ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, ինքնությունը հաստատող քարտ, անձի գրանցման ակտ.....), որպեսզի գրանցվեն քվեարկելու ...
«Ասկե գրուպ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով` մինչեւ 2013-ի հոկտեմբերի 30-ը: Կառավարությանը երեկ ընդունած իր այս որոշումը բացատրում է նրանով, որ ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար: Իրականացվելու է ավելի քան 8,5 ...
Ընդհատակյա միլիարդատերերի, հանցագործ աշխարհի գորշ կարդինալների գործունեության բացահայտումն ու կանխումը թույլ են տալիս հուսալ, որ ԵՄ-ն այլեւս չի լինի խաղաղ հանգրվան կասկածելի կապիտալների համար: Կրիմինալ օլիգարխիայի դեմ հաջող դիմակայության վերջին օրինակներից մեկը ձերբակալությունն է փախած բանկիրի, որը թալանել է իր սեփական բանկը Ղազախստանում եւ նրա մասնաճյուղերը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, յուրացրել ...
Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսության կայքէջից տեղեկանում ենք, որ hոկտեմբերի 7-ին Լիբանանի հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովը Շահե եպիսկոպոս Փանոսյանին ընտրել է թեմի նոր առաջնորդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 285 միլիոն մարդ թույլ տեսողություն ունի, 19 միլիոն երեխա` տեսողության խանգարումներ, իսկ 39 միլիոն մարդ կույր է: Այս մարդկանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում:
Երեկ տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարած 2013 թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի համազգային մրցանակաբաշխությունը:
Գրականության ասպարեզում 2013 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է կանադուհի Էլիս Մունրոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին Ստոկհոլմում հայտարարել Է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, որը պատասխանատու Է պարգեւների շնորհման համար: Հաղորդվում Է, որ Մուրոն դարձել Է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակն ստացած 13-րդ կինը եւ 110-րդ Նոբելյան դափնեկիրն այդ ...
«Շատ զարմանալի, բայց իրավ» ընդհանուր խորագրի ներքո եգիպտահայ համայնքի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» եռօրյան տեղեկացնում է, որ Ֆայում քաղաքում (Եգիպտոս) Մուհամմեդ Աբլա անունով մի եգիպտացի իր միջոցներով մնայուն մի կենտրոն է տրամադրելՙ ցուցադրելու համար եգիպտացի ծաղրանկարիչների գործերը: Լուրը հայտնի է դարձել, երբ այդ անձնավորությունը ի թիվս այլ երգիծանկարիչների ընտանիքների, դիմել է ...
Տեխասում (ԱՄՆ) «Ստրատեջիք Բուքս» հրատարակչությունը անգլերեն լեզվով լույս է ընծայել կիպրահայ Տիգրան Գալայճյանի «Ճշմարտության պահապանը: Գուրգեն Յանիգյան եւ հայոց ցեղասպանության ուրացման դեմ պայքարը» (Sentinel of Truth- Gourgen Yanikian and the Struggle Against the Denial of the Armenian Genocide) խորագրով գիրքը, որտեղ նկարագրված են 1973-ին Կալիֆոռնիայում հայոց ցեղասպանությունից մազապուրծ Գուրգեն Յանիգյանի ...
Ականավոր գիտնական, միջազգային մեծ համբավ վայելող արեւելագետ-միջազգայնագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն արտասահմանյան բազմաթիվ ակադեմիաների, գիտական ընկերությունների եւ ասոցիացիաների անդամ է: Օրերս վաստակաշատ գիտնականը դարձել է «Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության եւ համագործակցության Միջազգային ակադեմիայի» անդամ (Ռուսաստան): Նա ավելի քան 500 աշխատությունների հեղինակ էՙ հրատարակված աշխարհի ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր «Հանրապետական» մարզադաշտում 2014-ի աշխարհի առաջնության ընտրական վերջին հանդիպումը կանցկացնի սեփական դաշտումՙ հյուրընկալելով Բուլղարիայի ընտրանուն: Խաղը կսկսվի ժամը 19-ին եւ ուղիղ եթերում կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Որքան էլ որ տարօրինակ է, սակայն ընտրական մրցախաղերում մեր հավաքականը սեփական հարկի տակ առայժմ ոչ մի միավոր չի վաստակելՙ պարտվելով բոլոր ...
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում երեկ «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր ընտրական 10-րդ խմբի առաջատարներից մեկին` Ֆրանսիայի ընտրանուն: Եթե առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց քիչ թե շատ դիմակայել մրցակցին, ապա ընդմիջումից հետո հյուրերը լիովին իրացրին իրենց խաղային առավելությունն ու 4:1 հաշվով պարտության մատնեցին դաշտի տերերին: ...
Երեկ կեսօրին Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում բուլղարացիներին «ջերմ» ընդունելության արժանացրին հայ ֆուտբոլասերները, որոնք սուլոցներով եւ տարբեր արտահայտություններով դիմավորեցին հյուրերինՙ նման կերպով պատասխան տալով անցյալ տարի Սոֆիայում տեղի ունեցած իրադարձություններին:
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Վլադիմիր Բուրմակինին եւ վաստակելով 4,5 միավոր, 8 շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը: Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3,5-ական միավոր: Զավենը հաշտություն կնքեց Մարկ Ցեյթլինի հետ, Ռոբերտը հաղթեց Անդրեյ Շուրաեւին: 3-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանն ու Աննա Հայրապետյանը: Արմեն Անտինյանն ունի 2,5 ...
Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 3-րդ տուրում էլ Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին գրանցեց Մայքլ Ադամսի հետ մրցավեճում: Իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն առաջին միավորը վաստակեց Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում: Մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի (1-1) խաղացին ռումինացիների հետ: