«Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը»
Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ չնայած Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 9-ին, իսկ նախնական արդյունքները, ըստ որոնց գործող նախագահ Իլհամ Ալիեւը հավաքել է շուրջ 85 տոկոս ձայն, հրապարակվել էին հոկտեմբերի 10-ին, բայց Արեւմուտքը որեւէ կերպ չի շնորհավորել Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:
Օսլոյում հոկտեմբերի 11-ին հայտարարվել է 2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը. դա Հաագայում գործող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն է: BBC-ն հաղորդում է, որ Նորվեգիայի Նոբելյան հանձնախումբը այս տարի ընտրություն էր կատարում 259 թեկնածուների միջեւ: Այդքան շատ հավակնորդներ ոչ մի տարի չէին եղել հանձնախմբի 112-ամյա պատմության ընթացքում: Ըստ որում, հանձնախմբի ...
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) դասախոսները բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի պարզաբանումներից գոհ չեն: Հանդիպումից հետո եկել են եզրակացության, որ բուհը ֆինանսական կոլապսի առաջ է կանգնած, ինչը ռեկտորը փորձում է լուծել դասախոսապրոֆեսորական կազմի հաշվինՙ նրանց աշխատավարձերը կրճատելով եւ աշխատանքային ծավալը մեծացնելով:
Ադրբեջանի նախագահի «ընտրություններից» մեկ օր անց արտակարգ միջադեպ է գրանցվել. «Գյոգյոլի եւ Շամքորի շրջանների միջեւ արոտավայրերից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք»: Այդ մասին երեկ հաղորդել է virtualaz.org-ը: Տեղեկատվության աղբյուրը Գյոգյոլի շրջանի ոստիկանության վարչությունն է: Ըստ այդմ, «Գյոգյոլի շրջանի 4 եւ Շամքորի շրջանի 5 բնակիչների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով ...
Թուրքական «Թարաֆ» թերթի հոդվածագիր Սերդար Գայան, որը պարբերաբար ստորագրում է հայերի իրավունքները պաշտպանող հոդվածներ, այս անգամ, ըստ Կահիրեում լույս տեսնող «Արեւ» եռօրյայի, հրապարակել է «Դեպի ցեղասպանություն տանող ճանապարհը» խորագրով հոդվածաշարի առաջինը, որտեղ, ցեղասպանության մասին ուղղակիորեն չխոսելով, անդրադառնում է մի նյութի, որի մասին հազվադեպ է խոսվում: Նա պնդում է, որ ճիշտ ...
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը հոկտեմբերի 11-ին չեղյալ է հայտարարել ամենամյա հակաիսրայելական կոնֆերանսը, որը Թեհրանում ավանդաբար անցկացվում է 2005 թվականից: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ինքը Սիրիայի հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի համար որեւէ դեր չի տեսնում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Դետրոյթի նախկին քաղաքապետ Քվեյմ Քիլպատրիկը 28 տարվա բանտարկության է դատապարտվել կաշառակերության համար: Հոկտեմբերի 11-ին այսպիսի վճիռ է կայացրել ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքի դատարանը: Անցած ամռանը քաղաքի իշխանությունները սնանկացման հայտ էին ներկայացրել Վաշինգտոնին:
Հոկտեմբերի 11-ին լրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում համայնքի ղեկավարը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների կատարված աշխատանքներն ու առկա վիճակը, նաեւՙ նախանշված անելիքները:
«Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների եւ կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը անօթեւան ընտանիքներին ջերմություն պարգեւելու նպատակով նախաձեռնել ենք «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» ակցիա: Կոչ ենք անում բոլոր բարեսիրտ մարդկանց միանալ մեր նախաձեռնությանը:
Նոյեմբերի 30-ին Գլենդեյլի (Կալիֆոռնիա) «Լոս Հոլիվուդ» հյուրանոցի «Ռեյ Դոլբի» պարահանդեսային շքեղ դահլիճում կայանալիք Հայ դատի կոմիտեի տարեկան ճաշկերույթի ժամանակ «Ժառանգություն» մրցանակը շնորհվելու է ճանաչված ձեռնարկատեր, դաստիարակ եւ Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ ազգային կոմիտեի ակտիվ անդամներից Մանաս Պուճիկյանին: Ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ բարձրագույն այդ մրցանակը նրան է շնորհվում 30 տարվա ...
«Դագ Արգյու. գեղանկարներ հավերով» ցուցադրության հանդիսավոր բացումը կկայանա այսօր, ժամը 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում: Ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից ամերիկացի արվեստագետ Դագ Արգյուի չորս մոնումենտալ ստեղծագործությունները, այդ թվում նրա հայտնի «Անանուն» հավերով գեղանկարը:
Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Գազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) եւ Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-15-ը Սինգապուրում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում կանցկացնի խաչատրյանական համերգաշար անվանի երաժիշտներ Արմեն Բաբախանյանի, Արամ Թալալյանի եւ Ջուլիետա Վարդանյանի մասնակցությամբ:
Մեկենասությամբ դոկտ. Գեւորգ եւ տիկ. Սեսիլ Քեշիշյանների, «Մայրենի» հրատարակչությունը (ԱՄՆ) լույս է ընծայել բոստոնաբնակ հրապարակագիր, խմբագիր եւ երգիծանկարիչ Գրիգոր Քյոսեյանի (Քէօսէեան) «Երգիծանկարներ» հատորը, տեղեկանում ենք մի փոքր ուշացումով մեր ձեռքը հասած եգիպտահայ համայնքի հնագույն «Արեւ» եռօրյայից:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, չեղյալ է հայտարարվել ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր` «Ժասմին» կինոնկարի ցուցադրությունը, որ պետք է ցուցադրվեր այս շաբաթ Հնդկաստանում: Այդ որոշումը կայացրել է ինքը` ռեժիսորը, ի նշան բողոքի հակածխախոտային օրենքի դեմ, որը ներառում է նաեւ պայքար ծխելու դեմ ֆիլմերում:
Այս օրերին Մոսկվայում տեղի է ունենում «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը, որի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վերջապես Երեւանում վայելեց հաղթանակի բերկրանքըՙ բուլղարացիների հետ չափազանց լարված ու սկզբունքային մրցավեճում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվումՙ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ռեւանշի հասնելու բուռն ձգտումը, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել բուլղարացիներից նախորդ տարի Սոֆիայում տեղի ունեցածի համար: ...
Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 2-րդ շրջանը հաղթանակով սկսեց Լեւոն Արոնյանը: Առաջին շրջանում գրանցած 3 անընդմեջ ոչ-ոքիներից հետո Լեւոնը վերջապես ճաշակեց հաղթանակի քաղցրությունըՙ սեւերով 56-րդ քայլին ստիպելով հանձնվել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ-Վաշիե Լագրավին: Հետաքրքրական է, որ մրցաշարում գրանցված արդյունավետ բոլոր պարտիաներին էլ մասնակցել է Վաշիե-Լագրավը: Նա պարտվել էր նաեւ անգլիացի ...
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրն անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Դմիտրի Կոկորեւն էր: Հակոբյանը 4,5 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական, իսկ Կոկորեւը Մաքսիմ Մատլակովի հետ գլխավորեց աղյուսակը:
Բացառված չէ, որ Պերուի ֆեդերացիան պաշտոնանկ անի երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուրուգվահայ Սերխիո Մարգարյանին: Պերուի հավաքականը նրա գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 7-րդ հորիզոնականում է եւ այլեւս հնարավորություն չունի պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար:
Ջակարտայում մեկնարկած շախմատի Ինդոնեզիայի բաց առաջնության 108 մասնակիցների թվում է Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը: Նա հաղթանակով մեկնարկեցՙ շահելով ինդոնեզացի Տիրտոյի հետ մրցախաղը: