RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-10-11 23:49:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 970, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՌԱՍՄՈՒՍՍԵՆ. «ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ»

Պենտագոնն առաջարկեց քիմիական զենքի ոչնչացման լաբորատորիաներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ինքը Սիրիայի հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի համար որեւէ դեր չի տեսնում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

«Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում», ընդգծել է Ռասմուսսենը: Նա Սիրիայի կառավարությանը եւ ընդդիմության կոչ է արել մասնակցել նոյեմբերին Ժնեւում նախատեսված հաշտության միջազգային կոնֆերանսի աշխատանքին:

Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսի երրորդ տասնօրյակում Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառումից հետո Ռասմուսսենը «միջազգային կոշտ հակազդեցության» կոչ էր արել: Նախքան սեպտեմբերի վերջերին Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագրի համաձայնեցումը, Ռասմուսսենը չէր բացառում ռազմական միջամտության հնարավորությունը:

Իր հերթին Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը առաջարկել է ամերիկյան շարժական լաբորատորիաներ օգտագործել Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման նպատակով:

Տվյալ սարքավորումները հնարավոր կլինի օգտագործել լոկ այն դեպքում, եթե թունանյութերը պահվում են ոչ թե պատրաստի տեսքով, այլ համեմատաբար անվնաս բաղադրիչների ձեւով, որոնք թունավոր են դառնում միայն խառնվելուց հետո: Մինչդեռ պատրաստի թունանյութերով զինամթերքի ոչնչացման համար կպահանջվեն մշտակա ձեռնարկություններ:

Ամերիկացիների առաջարկած լաբորատորիաները կարող են հանդերձավորվել սեղմ ժամկետներում եւ աշխատանքը սկսել հակազդակների պահպանության վայր հասնելուց 10 օր հետո: ECBC ընկերության մշակած կայանքները կարող են գործել օր ու գիշեր: Դրանց արտադրողականությունն օրական մոտավորապես 25 տոննա է:

Հաագայում գործող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ներկայումս հակված է այն մտքին, որ զինամթերքը եւ թունանյութերը պետք է ոչնչացվեն Սիրիայում, քանի որ արտերկիր տեղափոխելը կառաջացնի հավելյալ բարդություններ: Պենտագոնի առաջարկած սարքավորումների հնարավոր առաքման վերաբերյալ կազմակերպությունը պետք է որոշում ընդունի մինչեւ նոյեմբերի 15-ը: Եթե ինչ-ինչ պատճառներով հարկ լինի դրանցից հրաժարվել, ապա նախքան նոյեմբերի 15-ը պետք է ներկայացվի քիմիական զինանոցի ոչնչացման այլընտրական ծրագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ