RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013



ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-10-11 23:49:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1266, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Թուրքական «Թարաֆ» թերթի հոդվածագիր Սերդար Գայան, որը պարբերաբար ստորագրում է հայերի իրավունքները պաշտպանող հոդվածներ, այս անգամ, ըստ Կահիրեում լույս տեսնող «Արեւ» եռօրյայի, հրապարակել է «Դեպի ցեղասպանություն տանող ճանապարհը» խորագրով հոդվածաշարի առաջինը, որտեղ, ցեղասպանության մասին ուղղակիորեն չխոսելով, անդրադառնում է մի նյութի, որի մասին հազվադեպ է խոսվում: Նա պնդում է, որ ճիշտ չէ խոսել այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իսլամներն ու ոչ իսլամ փոքրամասնությունները միասնաբար ապրում էին «ամբողջական անդորրության» պայմաններում:

«Արեւը» հետեւյալ հատվածներն է տպագրել այդ հոդվածից.

«Այդ պնդումը ճիշտ չէ, որովհետեւ այդ ժամանակաշրջանում իսլամներն ու ոչ իսլամները ապրում էին ոչ թե միասին, այլ կողք կողքի: Ոչ իսլամներն իրենց թաղամասերում անգամ ազատություններ չունեին: Օրինակ, նրանք իրենց եկեղեցիների զանգերը չէին կարող հնչեցնել: Նաեւ նրանց տները ավելի ցածր պետք է լինեին, քան իսլամների տները, իսկ պատուհաններն էլ չպետք է նայեին իսլամների տներին: Սրանք պատճառներ էին, որ ոչ իսլամները համարվեին երկրորդ կարգի բնակիչներ»:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ շրջաններում այս սահմանափակումները շատ ավելի խստացված էին: Սելիմ Գ սուլթանի ժամանակ, օրինակ, ոչ իսլամների տները պետք է սեւ ներկված լինեին, որպեսզի տարբերվեին իսլամների տներից»:

«Կարեւոր է նաեւ հագուստի կանոնադրությունը, որ 1500-ական թվականներին էր գործադրվում: Ոչ իսլամներին արգելվել էր «սարըք» (փաթթոց) կրել, հակառակ որ նրանք էլ հնուց ի վեր իրենց գլուխները փաթթոցով էին ծածկում. նաեւ արգելվել էր նրանց կրել մետաքսից կամ այլ թանկարժեք կերպասներից պատրաստված հագուստներ: Սուլթանի հրահանգով ճշտվել էր նաեւ, թե որ խմբի մարդիկ ինչ գույն հագուստ կամ կոշիկ իրավունք ունեն կրելու: Այս բոլորը գալիս են ապացուցելու, որ իսլամներն ու ոչ իսլամները կողք կողքի էին ապրում, բայց ոչ միասին», եզրակացնում է Սերդար Գայան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ