ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ` ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ Մ. Հ. Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-15-ը Սինգապուրում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում կանցկացնի խաչատրյանական համերգաշար անվանի երաժիշտներ Արմեն Բաբախանյանի, Արամ Թալալյանի եւ Ջուլիետա Վարդանյանի մասնակցությամբ: Սինգապուրում համերգը կկայանա չինական միջազգային դպրոցի դահլիճում, Հարավային Կորեայում հոկտեմբերի 13-ին, Սուվոնի միջազգային դպրոցի համերգասրահում, Ճապոնիայում` հոկտեմբերի 15-ին, Գինզա կենտրոնական թաղամասի Օջի համերգասրահում: Նշենք, որ համերգաշարը կազմակերպվում է մշակույթի նախարարության, արտաքին գործերի նախարարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եւ Ճապոնիայում ՀՀ դեսպանությունների աջակցությամբ: |