ՊԵՐՈՒԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ՓՆՏՐՈՒՄ Բացառված չէ, որ Պերուի ֆեդերացիան պաշտոնանկ անի երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուրուգվահայ Սերխիո Մարգարյանին: Պերուի հավաքականը նրա գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 7-րդ հորիզոնականում է եւ այլեւս հնարավորություն չունի պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար: Ներկայումս ֆեդերացիայի հետ բանակցում է արգենտինացի մասնագետ Ռիկարդո Գարեկան: Նրա գլխավորությամբ Պերուի «Ունիվերսիտարը» 2007/08-ին դարձել է երկրի չեմպիոն: Ներկայումս նա գլխավորում է արգենտինական «Վելես Սարսֆիլդը», որը վերջին 3 տարիներին չեմպիոն է հռչակվել: Ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին: |