RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12 > #175, 2013-10-15 > #176, 2013-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013



Տեղադրվել է` 2013-10-11 23:49:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 17

28 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՙ ԴԵՏՐՈՅԹԸ ՍՆԱՆԿԱՑՐԱԾ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Դետրոյթի նախկին քաղաքապետ Քվեյմ Քիլպատրիկը 28 տարվա բանտարկության է դատապարտվել կաշառակերության համար: Հոկտեմբերի 11-ին այսպիսի վճիռ է կայացրել ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքի դատարանը: Անցած ամռանը քաղաքի իշխանությունները սնանկացման հայտ էին ներկայացրել Վաշինգտոնին:

«Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ դատավճռի հրապարակումից հետո Դետրոյթի նախկին քաղաքապետը ընդունել է իր պատասխանատվությունը քաղաքի ներկայիս աղետալի վիճակի համար:

Դեռ մարտ ամսին երդվյալների դատարանը 43-ամյա Քիլպատրիկին մեղավոր էր ճանաչել բռնաշորթության, խարդախության, կաշառակերության, հարկատվությունից խուսափելու մեջ:

Քիլպատրիկը քաղաքապետ էր ընտրվել 2001-ին: Այն ժամանակ շատերը հույս ունեին, թե այդ երիտասարդ, սեւամորթ քաղաքական գործիչը, որին համարում էին Դեմոկրատական կուսակցության ծագող աստղ, կկարողանա բարելավել քաղաքի տնտեսության ծանր վիճակը: Սակայն Քիլպատրիկը իր պաշտոնեական դիրքն օգտագործեց ոչ թե Դետրոյթի օգտին, այլ հանուն անձնական հարստացման:

2008-ին նա Դեմոկրատական կուսակցության համար տհաճություններ ստեղծեց նրանով, որ սուտ երդում տվեցՙ ժխտելով իր արտամուսնական կապը քաղաքային վարչակազմի նախկին ղեկավարի հետ: Քննության ընթացքում պարզվեց, որ մեղադրյալներն օգտագործել են պետական ֆոնդեր, վնաս պատճառելով որոշ անձանց, ծանակել արդարադատության համակարգը եւ հանրային վստահությունը:

Նույն թվականին Քիլպատրիկը թողեց պաշտոնը: Կաշառակերության, վատնողության, կեղծ վկայության, ոստիկանության աշխատակցուհու վրա կատարած հարձակման եւ մյուս հանցանքների համար նրան սպառնում էր մինչեւ 20 տարվա ազատազրկում: Սկզբում նրան ազատազրկեցին 120 օրով եւ պարտավորեցրին քաղաքի բյուջեին վճարել 1 մլն դոլար: Սակայն ազատ արձակվելուց հետո նա չկատարեց պարտավարությունները եւ շարունակեց վատնումները, ուստի կրկին բանտարկվեց:

2011-ի օգոստոսին նա ազատվեց Միչիգանի նահանգի «Ջեկսոն» բանտից, որտեղ 14 ամիս էր անցկացրել ազատման պայմանները խախտելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #174, 12-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ