Այսօր Ադրբեջանում նախագահ են «ընտրում»: Քվեարկության արդյունքները կարելի է կանխորոշված համարել. Իլհամ Ալիեւը «կստանա» ձայների ավելի քան 80 տոկոսը: Փաստացի քարոզարշավ, որպես այդպիսին, չի իրականացվել: Նախ, ընտրական օրենսգրքում կատարվել է փոփոխություն, որով նախընտրական քարոզչության ժամկետները գրեթե 3 անգամ կրճատվել, 60 օրից հասցվել են 22-ի: Երկրորդ, իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ...
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Թուրքիան սկսել է պարիսպ կառուցել Սիրիայի սահմանի այն հատվածներում, որոնցով անօրինական անցումներ առավել հաճախ են պատահում: Տեղական իշխանություններին վկայակոչելովՙ այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Զարմանալի ժամանաշրրջանում ենք ապրում. մի կողմից դժգոհում ենք արժեքների ոտնակոխից, բարձր ու հայեցի բաների մոռացությունից, մյուս կողմից` իրար հետեւից այնպիսի կոթողային աշխատանքների ստեղծման ականատեսն ենք դառնում, որոնց նախորդ տասնամյակները կնախանձեին: Ոմանք, այո, ազդված ներկա անհոգի բարքերից` դեգրադացվում են, ուրիշները շարունակում են ջանքեր գործադրել` հաջորդ սերունդներին ինչ-որ արժանի բան փոխանցելու: Ամեն ...
Վերջերս Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությունը ՄԱԿ-ի վեհաժողովին եւ Ամերիկայում գտնվելն ու հեռախոսազրույցը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ միջազգային լուրերի առաջնահերթ խնդիրներից էին դարձել: Իրանի արտգործնախարար պրն Զարիֆը իր անձնական «թվիթեր»-ի միջոցով իրանցիներին տեղյակ էր պահում այդ ամբողջ անցուդարձի մասին: Պրն Զարիֆի այս քայլը շատ բարձր գնահատեցին Իրանի լրատվամիջոցներն ու ...
Մինչ Սիրիայում շարունակվում են մարտերը, հազարավոր հայ ընտանիքներ դեռեւս օգնության կարիք են զգում: Շնորհիվ աշխարհասփյուռ բարերարների առատաձեռն նվիրատվությունների, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հավատարիմ իր սկզբունքներին, ամեն ջանք գործադրում է անմիջական օժանդակությունները տեղում ընդլայնելու:
Սիրիացի ընդդիմադիրների Ազգային կոալիցիան հրապարակել է իր պահանջները, որոնք «կարող են երաշխավորել» Սիրիայի իրադրության կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» հաշտության կոնֆերանսի անցկացման հաջողությունը: Հակակառավարական ուժերը հայտարարել են, որ իրենք Ժնեւ չեն մեկնի, եթե բանակցություններում իբրեւ միջնորդ հանդես գա «Սիրիայի թշնամի եւ զավթիչ» Իրանը: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով Ազգային ...
Երեկ Երեւանում մեկնարկեց «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որի ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի` արտագաղթ, տարեցների թվի ավելացում, ծնելիության ցածր ցուցանիշ եւ այլն: Իսկ մարտահրավերների պատասխանները գտնելն արդեն կենսական հարց է:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նա նաեւ վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվել նոր 100 դոլարանոց թղթադրամը: «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ տեխնիկական բարդությունների պատճառով դա տեղի ունեցավ նախատեսված ժամկետից երկուսուկես տարի ուշ:
Հոկտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Մովսես Խորենացու» մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն հայ մամուլի վաստակաշատ ներկայացուցիչներ Սանդուխտ Պերթիզլյանին (Շահանդուխտ, Լիբանան) եւ Նորա Արիսյանին (Սիրիա): Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, մամուլի, մշակույթի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 26-ին կանցկացվի Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը: ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանի փոխանցմամբՙ ցանկանում են քաղաքական ուժը վերականգնել եւ այդ կերպ լրացնել ընդդիմության բացը: Ըստ Զուրաբյանիՙ անվան հետ կապված իրավական խնդիրներ այլեւս չեն առաջանա, արդարադատության նախարարությունից ճշտել ենՙ ՀՀՇ-ն վերանվանվել է ՀԱԿ կուսակցություն, ...
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ ձվի թանկացումը պայմանավորված է կերի թանկացումով, որը մշտական բնույթ ունի: Նա նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսին ձվի արտադրության նվազում է արձանագրվել, ինչը 2011-ի օգոստոսին արձանագրված գերարտադրության հետեւանք է: Այդ ժամանակ արտադրողները ստիպված պակասեցրին թռչունների քանակը եւ պահեցին այնքան, որքան ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16100 գործարք, ինչը 6,5 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ հուլիսի եւ 1,5 տոկոսով բարձրՙ 2012-ի օգոստոսի գործարքների համեմատ:
Հոկտեմբեր 12-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, մասնակցությամբ թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու հոգեւոր դասի, օծվելու է Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին:
Բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» շաբաթաթերթն անդրադարձել է Տիգրանակերտի (Դիարբեքիր) Սբ Կիրակոս հայոց եկեղեցուն կից հայկական թանգարան կառուցելու ծրագրին, տեղեկացնում է «Արեւ» եռօրյան (Կահիրե):
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) «Շոա հիմնադրամը», որի թվայնացված արխիվներում շուտով տեղ են գտնելու նաեւ հայերի ցեղասպանության ականատեսների եւ վերապրողների վկայությունների 400 կինոժապավեններ, հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կայացած գալա-ճաշկերույթի ժամանակ պատվել է ճանաչված դերասան Ջորջ Կլունիին: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ մեծ թվով հայեր են ներկա գտնվել այդ միջոցառմանը, որը նախագահել է ...
Երկարատեւ հիվանդությունից հետո, սրտի կաթվածից վախճանվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աշխատանքային բեղուն գործունեությամբ հանրապետությունում ճանաչված մասնագետ Մարտին Մելքոնյանը:
«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության ...
Հոկտեմբերի 6-ին Երեւանի Հ. Թումանյանի թանգարանում կայացավ ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնած եւ իրականացրած «Շրջանակից դուրս» ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների ...
Այս օրերին Դանիայում ցուցադրվում է 2013թ հայերեն հրատարակված «Կինը վանդակում» (Kvinden i buret) քրեավեպի (տե՛ս նկարը) հիման վրա նկարահանված դետեկտիվ ֆիլմը: Վեպի հեղինակը աշխարհահռչակ դանիացի գրող Յուսի Ադլեր-Օլսենն է: Վեպը տարբեր երկրներում արժանացել է բազում գրական մրցանակների, իսկ 2013թ` New York Times Bestseller անվանակոչման: Հայերեն գիրքը հրատարակել է «Գիտանք» հրատարակչությունը ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրին, որին ներկա էին նաեւ լրագրողները: Իսկ պարապմունքից հետո ընդունված կարգի համաձայն հավաքականի 3 ֆուտբոլիստների հնարավորություն ընձեռվեց շփվելու լրագրողների հետ:
Երեւանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը, որը նվիրված էր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակին: Բացի հայերից, մրցաշարին մասնակցեցին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Քուվեյթի պատանի սուսերամարտիկները:
Տալլինում ընթացող ՖԻԴԵ-ի գլխավոր նստաշրջանում այդ կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն իրենց թեկնածությունն են առաջադրել նախագահի պաշտոնում: ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2014-ի օգոստոսին նորվեգական Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ:
Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ գրանցած ոչ-ոքիով սկսեց Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ մրցաշարը: Հաշտություն կնքեցին նաեւ Մայքլ Ադամսն ու Շահրիյար Մամեդյարովը: Վերջինիս հետ Արոնյանը կխաղա 2-րդ տուրում:
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 3-րդ տուրն էլ հաղթական էր Վլադիմիր Հակոբյանի համար, որը պարտության մատնեց Վիտալի Սիվուկին: Հակոբյանը 3 միավորով 16 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Նրանց թվում է նաեւ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, որը հաղթեց Սերգեյ Չաշչեւին:
Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջինՙ 8-րդ տուրն անհաջող դասավորվեց մինչեւ 18 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկիՙ Կարեն Գրիգորյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը մյուս առաջատար Վլադիմիր Ֆեդոսեեւն էր, որը 7 միավորով գլխավորեց աղյուսակը: Գրիգորյանն ունի 6 միավոր:
2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի օրիգինալ ջահը Ebay.com-ի աճուրդում վաճառվել է 3283 դոլարով: Ջահի հետ գնորդին է տրվել նաեւ ջահակրի հանդերձանքը: Ջահի սկզբնական արժեքը 2000 դոլար էր:
ՈւԵՖԱ-ն որոշել է եւս մեկ խաղով երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի որակազրկման ժամկետը: Նա ստիպված կլինի տրիբունայում հետեւել նաեւ հոկտեմբերի 22-ին Լոնդոնում «Արսենալի» հետ կայանալիք չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը:
Երեկ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը մեկնեց Լեհաստան, որտեղ կմասնակցի 2014-ի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման առաջին փուլի ընտրական մրցաշարին: Մեր հավաքականն ընդգրկված է ընտրական 2-րդ խմբում: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 10-ինՙ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: 2 օր անց մեր ֆուտբոլիստները ուժերը կչափեն լեհերի հետ, ...