ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԱՊՀ ՄԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ Մ. Խ. Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Նա նաեւ վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Զարուհուն կփոխարինեն Զ. Փոստանջյանին ԵԵԽՎ հայաստանյան պատվիրակությունում ի վերջո կփոխարինեն: Ամենայն հավանականությամբ այս անգամ ՕԵԿ-ն իր տեղը չի զիջի ընդդիմությանը, ինչպես եղել է մինչեւ այժմ, եւ Զարուհու փոխարեն պատվիրակության կազմում կընդգրկվի Մհեր Շահգելդյանը: Ընդերքի շահագործում հայկական ձեւով Ընդերքի շահագործման խնդիրների վերաբերյալ երեկ խորհրդարանական լսումներ էին Ազգային ժողովում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով` Ընդերքի օրենսգրքի ընդունման հետ կապված ակնկալիքները արդարացված են, բայց ոչ ամբողջությամբ. գործնականում ոլորտում շատ հարցեր են լուծվել, բայց կան ընթացակարգային մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նրա գնահատմամբՙ ընդերքի արդյունավետ շահագործման խնդիր կա, որը պետք է նախ օրենսդրորեն լուծել աշխատանքի կազմակերպման լուրջ մեխանիզմների ներդրմամբ: Մնում է հասկանալ` ի՞նչ է արդյունավետը կամ` ո՞ւմ օգտին արդյունավետ: Հավանաբար` ոչ պետության, քանի որ մեր ընդերքը շահագործողը մասնավորն է: |