RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 855, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պ. Ք.

Ժնեւումՙ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում, ավարտվել են իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են «միջուկային ճգնաժամի» հաղթահարման ուղիները: Մոտ 1 ժամ տեւած բանակցություններում իրանական կողմը ներկայացնում էր փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմըՙ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Ֆրանսպրես գործակալության տվյալներով, Թեհրանը համաձայնել է միջազգային դիտորդների ընդունել իր միջուկային օբյեկտներում:

Բանակցությունների բովանդակության առնչությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն չի տարածվել:

Աբբաս Արաղչին Ռոյթերի թղթակցին ասել է, որ Իրանը «Վեցյակի» երկրներին ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որը կարող է հանգեցնել «ճեղքման»: Նա ավելացրել է, որ առայժմ վաղ է խոսել որեւէ հաջողության մասին:

«Նյու Յորք թայմս» թերթի կայքէջը գրում է, որ իրանցիների փաթեթը ներկայացվել էր անգլերեն եւ PowerPoint ծրագրի օգտագործմամբ: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: Միայն մեջբերվում է պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկի հետեւյալ խոսքը. «Առաջին անգամ անցկացրինք շատ մանրակրկիտ տեխնիկական քննարկումներ»:

Դատելով ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցների հրապարակումներից, «Վեցյակը» քննարկում է Թեհրանի զիջումների դիմաց հակաիրանական տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու հնարավորությունը: Կարեւոր է համարվում Իրանի միջուկային ծրագրի մասնակի կրճատման քայլերի վերահսկման մեխանիզմի հարցը:

«Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը պաշտոնական աղբյուրներ վկայակոչելով գրում է, որ Բարաք Օբամայի վարչակազմը ծանրութեթեւ է անում Իրանին այսուհետեւ էլ ուրանի հարստացման իրավունք տրամադրելու հնարավորությունը: Օբաման առայժմ ձեռնպահ է մնում միանշանակ հայտարարություններից: Սակայն նրա շրջապատում հասկացնում են, որ նա Թեհրանին զիջումներ չի անի, քանի դեռ չի ստացել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը վկայող ապացույցներ: Պատժամիջոցների մեղմացումը հնարավոր է, եթե Իրանը երկխոսություն սկսի եւ ենթարկվի միջազգային ընկերակցության պահանջներին:

Ի դեպ, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ունեցած ելույթում Օբաման ընդունել էր խաղաղ ատոմային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ