RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԵՎՍ ՈՒՆԻ «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակը «տեղ է հասել»: Ըստ ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդած տեղեկությանՙ Բալայանի նամակն արդեն Պուտինի գրասենյակում է:

Պուտինի աշխատակազմի պաշտոնյան չի մանրամասնել, թե կարդացե՞լ է արդյոք Պուտինը նամակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ, եթե այո, ապա ի՞նչ է ասել, պատրաստվո՞ւմ է արձագանքել: Հավանաբար սա կարեւոր էլ չէ, անգամ Զորի Բալայանն իր նամակում նշել էր, որ իր համար կարեւոր չէ, թե կկարդա՞ արդյոք Պուտինը նամակը. Բալայանը շեշտել էր, որ ինքը գրում է, որովհետեւ չի կարող լռել:

Հետեւաբարՙ Զորի Բալայանն արտահայտել է իր կարծիքը, որը այս պարագայում գուցե չի արտահայտում բոլորի տեսակետը, բայց դա չի նշանակում, որ Զորի Բալայանը չպետք է ունենա անձնական կարծիք եւ համարձակություն` հրապարակայնացնելու:

Այսինքն, եթե Բալայանին քննադատողները, ընդ որում, քննադատությունը` անձնական վիրավորանքներով համեմողները, իրենց բառապաշարը հիմնավորում են «խոսքի ազատությամբ», ապա Բալայանը եւս այդ «ազատության» իրավունքն ունի, որից եւ օգտվել է:

Հիմա, պե՞տք է արդյոք Բալայանին վիրավորել` սեփական կարծիքն ունենալու եւ բարձրաձայնելու համար: Ընդ որում, Զորի Բալայանը նամակի հրապարակումից հետո նշել է, որ ինքն ավելի ուշ կպարզաբանի եւ կպատասխանի բոլոր քննադատություններին: Հետեւաբարՙ կարի՞ք կա մարդուն անձնական վիրավորանքներ հասցնելու, առանց լսելու նույն այն մարդու պարզաբանումները, առանց հարգելու, փաստորեն, նույն այդ մարդու «խոսքի ազատության իրավունքը»:

Զորի Բալայանին դժվար է պատկերացնել Ղարաբաղը «հանձնողների» դերում:

Ուրեմն, կարելի է սպասել` լսելու, այնուհետեւ հասկանալու Բալայանի` նամակ գրելու իրական դրդապատճառներն ու դրա բովանդակության իմաստը: Գուցե Բալայանը ինչ-որ բաներ գիտի, որոնք չգիտի ՀՀ, ԼՂՀ քաղաքացիների, ողջ հայության մեծամասնությո՞ւնը: Օրինակՙ կոչ անելով Պուտինին` «կշռադատված որոշում կայացնել», «չշտապել», գուցե Բալայանը տեղեկացված է ինչ-որ կերպ, որ Պուտինը պատրաստվում է «շտապել» եւ «չկշռադատված որոշում» կայացնել, ասենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ակտիվ երկրի ղեկավար, հակամարտության լուծման համար խիստ վտանգավոր ու անցանկալի սկզբունքներ առաջ քաշելով:

Այս հարցերին պետք է Բալայանը պատասխանի, իսկ մինչ այդ նա պարզապես օգտվել է «ազատ խոսքի» իր իրավունքից, որը Զորի Բալայանը եւս ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ