RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



3-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԵԿՆԱՐԿԵՑ Orange ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ 2013-Ը

Երեկ Orange-ը հայտարարեց «Orange Գրքի մրցանակ 2013» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ամենամյա այս մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները եւ օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

«Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ եւ չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարկության միջոցով: Անցյալ տարի մի քանի անգամ ավելի շատ մասնակիցներ գրանցվեցին Orange Գրքի մրցանակինՙ նախորդ տարվա համեմատ, ինչը հուշում է, որ մրցանակն արդեն իր կայուն տեղն է գրավել հայ մշակութային կյանքում»,- ասաց Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Այս իրադարձությունը թույլ է տալու գտնել եւ խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարեւոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների լայն շրջանակներին եւ նրանց մասնակից դարձնել գրքի ստեղծմանը: Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես ակնկալում ենք, որ ի հայտ կգան բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք գրվել են վերջերս կամ վաղուց, սակայն հայտնի չեն հանրությանը», - ասաց «Հայ գրքի կենտրոն» ՀԿ նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով (արեւելահայերեն կամ արեւմտահայերեն) եւ կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգներում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված):

Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետեւյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2013թ. դեկտեմբերի 26-ը ստեղծագործությունը եւ դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:

Ժուրիի անդամները կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: 2014թ. մարտի 21-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաեւ ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը` անկախ ժանրից:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2014թ. մարտի 28-ինՙ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգեւներ (300 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130, իսկ Orange Գրքի մրցանակ 2012-ինՙ 470 ստեղծագործություն:

Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններն ու այլ մանրամասներ կարելի է գտնել հետեւյալ հասցեով` www.orangearmenia.am/book-prize

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ