ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորությունը: Խմբային մրցաշարի մեկնարկային 2 խաղերում ոչ-ոքի (1-1) խաղալով ռումինացիների հետ եւ հաղթելով լեհերին (1-0), հայ ֆուտբոլիստներին Լիտվայի հավաքականի հետ ավարտական մրցախաղում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Ցավոք, մեր պատանիները 0-1 հաշվով պարտվեցին ու հաջորդ փուլի ուղեգիրը զիջեցին լիտվացիներին: 15-րդ րոպեին Ստանկեւիչուսի խփած միակ գոլը վճռեց հանդիպման ելքը: Ընտրական 2-րդ խմբից պայքարը կշարունակի նաեւ Ռումինիայի հավաքականը, որը վերջին խաղում ոչ-ոքի (1-1) խաղալով լեհերի հետ, 5 միավոր վաստակեց եւ գրավեց 1-ին տեղը: |