RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 786, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՆՈՒՆ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, Երկրների եւ աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Ազգի» խմբագրության աշխատակիցներին եւ Ռամկավար ազատական կուսակցությանըՙ Հայաստանի հելիոֆիկացիայի իմ ծրագրին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Նաեւ Ձեր շնորհիվ մեր ծրագիրը հայտնի եւ հասանելի դարձավ մեր երկրի քաղաքացիներին, որոնք այսօր պատրաստ են ամեն մի հնարավոր առիթ օգտագործել մեր գիտական խմբին աջակցելու համար: Դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում արեւային տեխնիկայի զարգացման գաղափարը այդքան կարող է մտահոգել մեր քաղաքացիներին` երկրով մեկ: Բանվոր, ճարտարագետ թե գիտնական մեզ են դիմում իրենց շատ հետաքրքրական առաջարկություններով, իրենց տարաբնույթ տեխնիկական լուծումներով, համագործակցության բուռն ցանկությամբ:

20 տարի առաջ, երբ իմ գիտական խումբը սկսել էր զբաղվել արեւային տեխնիկայով, ես երազում էի մի օր հասնել նրան, որ սկսվի գաղափարների գեներացիա անմիջապես ժողովրդի կողմից: Դա մի շատ հզոր գործոն կարող էր դառնալ արեւային տեխնիկայի եւ տեխնոլոգիաների հեռանկարային ոլորտը զարգացնելու եւ այն միջազգային մրցակցային մակարդակի հասցնելու համար: Այսօր դա իրականություն է դարձել: Համաժողովրդական նման բուռն քննարկումների միջոցով մենք կարող ենք բարձր տեմպերով մեր երկրում զարգացնել այս նոր եւ հեռանկարային ոլորտը, էներգետիկ, էկոլոգիական եւ «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտը վերածել լավագույն հայկական բրենդի` ապահովելով մեր տնտեսության կայուն զարգացումը, որը իր հերթին կլուծի աշխատատեղերի կարեւորագույն խնդիրը` վերջ դնելով մեր երկրին պատիվ չբերող արտագաղթի երեւույթին: Հաջողությունները յոթ սարի հետեւում չեն: Դա արդեն պարզորոշ ուրվագծվում է մեր արեւային պոլիգոններում:

Մեծ եղեռնի 100 տարվան ընդառաջ մենք պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք մեծ ներգաղթի համար: Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի վերագործարկել աղետի գոտու արդյունաբերական գործարանները, օր առաջ սկսել հայկական մտքի արգասիքը հանդիսացող DVH տիպի արեւային ջերմակայանների եւ բնակարանների ջեռուցման էֆեկտիվ համակարգերի մասսայական արտադրության եւ ներդրման գործընթացը Հայաստանում, Ղարաբաղում եւ, անտարակույս, ողջ աշխարհում: Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հելիոֆիկացիայի մեր գաղափարը կշարունակի իր շուրջը համախմբել մեր երկրի գիտական հասարակությանը, բանվորներին եւ, նաեւ, սեփական իշխանություններին, եւ մենք միասին կպայքարենք, որ ողջ աշխարհի հելիոֆիկացիայի կարեւորագույն խնդիրը լուծվի մեր բուն հայկական տարբերակով: Դա հնարավոր է, դա շատ կարեւոր է:

Հարգանքով`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ