RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#175, 2013-10-15 > #176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013



ԱՄԵՆԱՇԱՏ ԽՈՍՎՈՂ 3-ՐԴ ԼԵԶՈՒՆ

Տեղադրվել է` 2013-10-16 23:38:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱԿ-ՈՒՄ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք ու լրագրողներն ավելին իմացան իսպաներենիՙ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարեւոր դերի մասին «ՄԱԿ-ում իսպաներենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:

Միջոցառման նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում: Իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է եւ խիստ կարեւոր դեր է խաղում աշխարհով մեկ ՄԱԿ-ի ուղերձը տարածելու հարցում:

Միջոցառումը կազմակերպվել էր համատեղՙ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) կողմիցՙ համալսարանի եւ ՄԱԿ ՀՏՎ միջեւ Համագործակցության ծրագրի շրջանակներում: Ավելի քան երեսուն ուսանողներ երգերով եւ այլ կատարումներով մասնակցեցին իսպաներեն լեզուն ներկայացնող միջոցառմանը:

Մարիա Դոցենկոնՙ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում, ասաց. «Կարեւոր է, որ հայերը սովորում են իսպաներեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները եւ սովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին, դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի եւ մեր գործունեության վրա»:

Տիգրան Միքայելյանը` Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկանը, ասաց. «Մեր նպատակն է հայերի շրջանում էլ ավելի բարձրացնել իրազեկությունը օտար լեզուների հարստության, գեղեցկության եւ մշակութային կարեւորության մասին»:

Որոշ հաշվարկներով աշխարհում մոտ 500 միլիոն մարդ խոսում է իսպաներեն, որը համարվում է աշխարհում ամենաշատ խոսվող երրորդ լեզուն:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ ՀՏՎ-ն հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը: ՄԱԿ ՀՏՎ երեւանյան գրասենյակը 2013 թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 17-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ