RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 22-10-2013



Տեղադրվել է` 2013-10-21 23:20:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 836, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԴԵՐԱՍԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է, ՍԱԿԱՅՆ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Հ. Հ.

«Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ դեռ մեկ շաբաթ կմնա Վարդան Պետրոսյանը, «Ազգ»-ին տեղեկացրին, որ դերասանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Եթե ամեն ինչ լավ ընթանա եւ հետվիրահատական բարդություններ չառաջանան, ապա 2 օրից նրան կտեղափոխեն հիվանդասենյակ, իսկ մեկ շաբաթից դուրս կգրեն հիվանդանոցից:

Ավտովթարից հետո դերասանի մոտ սկսվել էր ներքին արյունահոսություն, պատռվել էին փայծաղն ու լյարդը: Բժիշկները վիրահատել են լյարդն ու հեռացրել փայծաղը: Ամբողջ գիշեր նրան միացրած է եղել արհեստական շնչառություն, սակայն երեկ երեկոյան Պետրոսյանի առողջական վիճակը փոխվել է դեպի դրականը. դերասանը սկսել է շնչել առանց սարքի օգնության: Ըստ բժիշկներիՙ դերասանն այն տարիքում է, որ փայծաղի հեռացումը վտանգավոր չէ. կան այլ արյունաստեղծ օրգաններ, որոնք կարող են կատարել փայծաղի ֆունկցիաները:

Վարդան Պետրոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Եղվարդ-Երեւան ճանապարհին միմյանց էին բախվել երկու մեքենա, 7 հոգի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի հետեւանքով մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Մյուսների վիճակը գնահատվում է ծանր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 22-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ