RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22 > #181, 2013-10-23 > #182, 2013-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 22-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-21 23:20:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈ՞ՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հ. Հ.

Ըստ Նիկոլայ Բորդյուժայիՙ Ռուսաստանը հենց այդ նպատակով է զենք վաճառել Ադրբեջանին

«Ի հակադրություն մեր իսկ ընդունած որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվումՙ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Սա հատված էր նախագահ Սերժ Սարգսյանիՙ Սոչիում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ելույթից:

Նախագահի խոսքերը որպես բարեկամական քննադատություն է ներկայացնում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հավելելով, որ Սարգսյանի կողմից կտրուկ քննադատություն չի եղել:

«Իհարկե, Սերժ Սարգսյանը բարձրացրել է ՀԱՊԿ-ի որոշ անդամների կողմից ոչ բարեկամական փաստաղթղերի ընդունմանը մասնակցելու հարցը, սակայն դա բարեկամական քննադատություն էր: Նման հարցերը քննարկվում են կառույցի շրջանակներում: Նմանատիպ հարցեր բարձրացնում են կառույցի բոլոր անդամ երկրների նախագահները», ասաց Բորդյուժան: Նրա խոսքերովՙ ՀԱՊԿ-ը երբեք չի ունեցել առաջադրանքՙ խաղաղապահներ տեղադրել ղարաբաղյան հակամարտության շփման գծում:

«Մենք մեր առջեւ երբեք նման առաջադրանք չենք դրել, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները այս կամ այն թեժ կետում կամ սառեցված հակամարտության գոտում ներկայացված լինեն: Դրա պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ձեւավորվել են մի քանի տարի առաջ եւ այժմ համատեղ զորավարժության պատրաստությունների փուլն են անցնում»:

Անդրադառնալով մի քանի ամիս առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, Բորդյուժան ասաց, որ այդ կերպ Ռուսաստանը ցանկացել է պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

«Ինձ շատ հաճախ են հարցնում հատկապես Ադրբեջանի կողմից վերջին զենքի գնման կապակցությամբ, եւ ես ասել եւ էլի կրկնում եմ, որ որոշում ընդունելով զենք վաճառել մի երկրի, հատկապես որ նա գտնվում է Հայաստանի անմիջական հարեւանությամբ, մենք հաշվի ենք առել ռազմական հավասարակշռության ապահովումը տարածաշրջանում», ասաց Բորդյուժան:

Հարցինՙ Վիլնյուսում հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթն ինչպես կազդի ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների վրա, Բորդյուժան նշեց, որ հարցի պատասխանը տրվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 22-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ