RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013



Տեղադրվել է` 2013-11-29 23:46:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1350, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԷՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Հոլիվուդյան հայտնի վաթսունամյա դերասան Էրիկ Պողոսյանը ծիծաղելով է հետ նայում իր անցած ճանապարհին, վերլուծում է մենախոսությունները սեքսի եւ նյութի չարաշահման վտանգների մասին, պատրաստվելով լույս ընծայել իր «100 մենախոսություններ» հատորը: «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Մարկ Քենեդիի «Ինչո՞ւ հարյուր» հարցին նա պատասխանել է. «Մի օր ինքս ինձ հարց տվեցի, թե քանի՞ մենախոսություններով եմ հանդես եկել եւ հաշվեցի մինչեւ 99: Եթե դրան ավելացնենք նաեւ «Talk Radio» ֆիլմի երիտասարդի մտածմունքներն ու խոհերը, կունենանք 100 մենախոսություն»:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպված Քենեդիի հոդվածից տեղեկանում ենք, որ նա մենախոսությունների ժանրը թողել է 2000 թվականին, «տեղափոխվելու համար բոլորովին այլ աշխարհ, գրքերի եւ պատմության աշխարհը»: «Մենախոսությունները դիտարժան էին, երբ մի ինչ-որ թեմայի շուրջ էին հյուսվում, բայց ժամանակի ընթացքում դրանք կորցրեցին ներթափանցելու իրենց կարողությունը», նշել է նա:

«Այդ ժանրը երբեւիցե կվերանա՞» հարցին Պողոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որովհետեւ էժան է նստում նախապատրաստվել դրան: Բայց դա ավելի հարմար է, երբ դու սոված ես եւ այլընտրանք չունես»:

Պողոսյանը նաեւ նոր «շոու» ծրագրով է հանդես գալիս ներկայիս (սկսած հոկտեմբերի 19-ից), որտեղ ի մի է բերել 1980-2000 թվականների իր 6 մենախոսություններից հատվածներ: Ընտրվածների թվում են «ճակատով հատակին մեխ մեխելը» եւ «Արթնացիր եւ սուրճի հոտը զգա» մենախոսությունները: Այս վերջինի համար, նա, ի դեպ, արժանացել էր Օբիի 3 մրցանակների:

Նոր շոուն եւ նոր գիրքը մաս են կազմում հատուկ մի ծրագրի, որի իրականացմանը մասնակցելու են իր ընկերներից շատերըՙ Լիվ Շրեյբերը, Բոբբի Կանավալը, Վինսենտ Դոնոֆրիոն, Ջեսիկա Հեխտը եւ Ջերեմի Սիստոն: Նրանք օժանդակելու են, որ Պողոսյանի 100 մենախոսությունները այս աշնանը հասու լինեն օն-լայն ձեւով:

Պողոսյանը պիեսների հեղինակ է (նրա «Sub Urbia» պիեսը հետագայում ֆիլմի էր վերածվել) եւ հանդես է եկել մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են Ռոբերտ Օլտմանի «The Caine Mutiny Court Martial»-ը եւ «Under Siege-2»-ը Սթիվն Սիգալի կողքին: Նա նաեւ մի շարք գրքերի հեղինակ է եւ պատրաստվում է հրատարակել «Նեմեսիս» խորագրով իր նոր գիրքը թուրք ղեկավար անձնավորություններին սպանած հայորդիների մասին:

Պատասխանելով լրագրողի վերջին հարցին, թե ինչպիսի՞ն է պատկերացնում իր հետագա կարիերան, նա ասել է. «Իրականում չգիտեմ, բայց ցանկանում եմ խաղալ դրամատիկ մի ֆիլմում: Կատարել չարագործի դեր, միգուցե նաեւ արյունարբու վամպիրի դեմ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ