Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի հայտարարության շուրջը աղմուկն ակնհայտորեն հիշեցնում է մի բաժակ ջրում փոթորկի, որն արդեն երեք ամիս բարձրացնում են իրենց եվրոպական արժեքների հետեւորդներ համարողները: Հավանաբար նրանք հույս ունեն, որ մեկ-երկու տասնյակով փողոցներում բղավելով կամ սոցիալական ցանցերում հայհոյելով կհամոզեն Հայաստանի բնակչության մեծ մասինՙ համաձայնել իրենց մոտեցումներին, կամ որ Մաքսային ...
Դեկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ:
Բեյրութի Հայկազյան համալսարանից մեր ստացած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պաշտոնական արարողության ընթացքում հայտարարվել է Սփյուռքում հայկական միակ այդ համալսարանի մնայուն կրթանպաստի ֆոնդին նվիրաբերված 250 000 դոլարի մասին: Նվիրատուն Արմեն եւ Սալբի Հարությունյան ամոլն է, որ, ինչպես այդ առթիվ արտասանած խոսքում ասել է համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, առաջին ...
Եվրոմիությունը դեկտեմբերի 2-ից գործի է դրել սահմանային հսկողության նոր, խիստ համակարգ, որը ստացել է Eurosur անվանումը: Խոսքը անօրինական ներգաղթը կասեցնելու քայլերի մասին է: ԵՄ պետությունները մտադիր են կտրուկ միջոցների դիմել բոլոր ճակատներումՙ համաեվրոպական մակարդակով, Շենգենյան գոտու շրջանակներում եւ առանձին երկրների կառավարությունների ջանքերով: Փարիզի «Լիբերասիոն» թերթը հաղորդում է, որ առանձնակի ուշադրություն ...
Նոյեմբերի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական: Այս մասին երեկ Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը :
Երեկ հարեւան երկրի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը որոշել է, որ AI 95 բենզինի մեկ լիտրը կարժենա 80, իսկ AI 92-ի եւ AI 70-ի լիտրը` 70 կոպեկ: Դիզվառելիքի 1 լիտրի գին է սահմանվել 60 կոպեկը: Այսպիսով, նավթով հարուստ Ադրբեջանում 1 լիտր բենզինի գինը կհավասարվի 1 դոլարի: Նույն օրը նաեւ հայտնի է ...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նավի Պիլլայը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ստացել է ապացույցներ, որ Սիրիայի բարձրագույն ղեկավարությունը (ներառյալ նախագահ Բաշար Ասադը) մեղսակից է պատերազմական հանցագործությունների եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նախորդ օրը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպեց ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած ուսուցիչներին:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» զեկույցի 2012թ արդյունքները, որտեղ Հայաստանը տեսանելիորեն բարելավել է իր դիրքերը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ.-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները: Այդ միջոցառումների շարքում նախատեսվում են երթեր դեպի օտարերկրյա դեսպանատներ, խորհրդաժողովներ, հայտարարություններ, ՍԴ հնչակյան կուսակցության արտասահմանի լոբբիստական եւ երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ակցիաներ:
Հասկանալի չէ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ի՞նչ այց էր: Ասում ենՙ պետական: Համենայն դեպս, ըստ երկու նախագահների պաշտոնական կայքերի, Պուտինը Հայաստանում էր պետական այցով: Բայց ի՞նչ է նշանակում պետության ղեկավարի պետական այցը այլ պետություն: Նախ, հյուրընկալող երկրի նախագահը, համաձայն նման պարագաներում միջազգայնորեն ընդունված արարողակարգի, բարձրաստիճան հյուրին դիմավորում ...
Ինչպես տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, ինչն, ըստ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի , աննախադեպ է այս տարվա ընթացքում. «Օրերս հայտնաբերել ենք թմրանյութի ապօրինի տեղափոխման 2013 թվականի ընթացքում ...
Orange-ի բոլոր խանութներում հաճախորդները կարող են ընտրել ամանորյա լավագույն նվերըՙ լավ դասի հեռախոս կամ սմարթֆոն ապառիկՙ երեք 0-ի պայմանով. 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար: Orange-ն այս բացառիկ պայմաններից օգտվելու հնարավորություն տալիս է այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր հեռախոս եւ միեւնույն ժամանակ բաժանորդագրվել Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ...
Ճապոնական Sinfonia Technology ընկերությունը մշակել է ռոբոտ, որը կոչված է արեւային մարտկոցները մաքրելու փոշուց եւ թռչունների ծերտից, հաղորդում է Phys.org կայքէջը: Սարքը լիովին ինքնավար է. կարող է ինքնուրույն տեղաշարժվել արեւային մարտկոցների միջեւ, լվանալ դրանքՙ անկախ ձեւից, եւ գործել օրվա մութ ժամերին: Ճապոնացիները կարծում են, որ ռոբոտը օգտակար կլինի արեւային էլեկտրակայաններում:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, կարեւորելով կիրակնօրյա վարժարանների դերակատարությունը ծխական համայնքներում, տեղերում առկա խնդիրները վերհանելու եւ ծրագրային գործունեությունն առավել կանոնակարգելու նպատակով «Վորլդ Վիժն» միջազագային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ դեկտեմբերի 2-ից 3-ը` մասնակցությամբ կիրակնօրյա վարժարանների գործունեությունը համակարգող հոգեւորականների, մանկավարժների եւ «Վորլդ ...
«Մինչեւ համապատասխան հատվածը երգելը, պետք է տրամադրությունը պատկերել դեմքին, որպեսզի լսարանին փոխանցվի ճիշտ հոգեվիճակը: Պետք է մտածել այդ արտահայտության մասին, զգալ եւ միայն հետո երգել այն: Դրանում էլ հենց ամփոփվում է բելկանտոյի արվեստը: Անհրաժեշտ է հանդիսատեսին ընձեռել ձեր մտքերը գուշակելու հնարավորություն մինչեւ որ նա կլսի ձեր ձայնը», - մի առիթով ...
Չգիտեմ ո՞ւմ մեղքովՙ իր բաժնի խմբագրի (որ չի ստուգել իրողությունը), թե՞ Սլավոնական համալսարանի հուշասենյակի վարիչ-տիկնոջ (նույն ինքըՙ հեղինակը), «Ազգը» իր իսկ տպած «Արմենիայի զավակները» իմ հուշագրության (31 օգոստոսի եւ 14 սեպտեմբերի, 2013 թ.) կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 30-ի համարում տիրաժավորել է սուտը եւ անարգանքը: Ինչն, իհարկե, մեղմ ասած, հաճելի բան չէ ...
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հարստացավ եւս մեկ հազվագյուտ նմուշով: Պրահայում բնակվող կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը Լիխտենշտեյնում մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին նվիրված Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ համերգի ավարտին տուն-թանգարանին նվիրեց իր հայրիկինՙ Կարլի համալսարանի դասախոս, հայտնի արեւելագետ Նշան Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի 1947 թվականի օգոստոսի 15-ին գրած նամակը:
Դեկտեմբերի 4-ին եւ 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
Նոյեմբերի 23-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, որը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը կցուցադրի նախկինում դեռեւս չհրապարակված լուսանկարներ Ստամբուլ քաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 16-ին: Հայազգի լուսանկարիչը, խոսելով «Հին քաղաքը» խորագրով ցուցահանդեսի մասին, նշում է. «Եթե Ստամբուլի իմ նկարները չլինեին, այդ հին օրերն այսօր մոռացված կլինեին: «Հին քաղաքից» ...
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Ավանդույթը խախտելով, այս անգամ սկսենք կանանց դասակարգման ցուցակից: Առիթը գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի մեծ առաջընթացն է: «Միկայի» կազմում եւ Եվրոպայի թիմային առաջնությունում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Լիլիթը 17-ով ավելացրել է վարկանիշը (2464) եւ 40-րդ տեղից տեղափոխվել է 28-րդ հորիզոնականՙ շրջանցելով Էլինա Դանիելյանին: ...
Երեւանում անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ երիտասարդական հուշամրցաշարը: Հաղթողի կոչումը վիճարկեցին Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի եւ Վրաստանի շուրջ 150 ըմբիշներ:
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: 6 հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակեցին 7-ական միավոր: Սամվելը զբաղեցրեց 12-րդ տեղը, Տիգրանըՙ 23-րդ:
Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին 3 տուրերում Հայաստանի հավաքականը շատ անհաջող խաղաց` վաստակելով ընդամենը 1 միավոր: Մեր թիմի կազմում հատկապես թույլ խաղաց Սերգեյ Մովսիսյանը` վաստակելով ընդամենը կես միավոր: Ուստի 7-րդ տուրում, թուրքերի հետ մրցախաղում, նրան փոխարինել էր Տիգրան Պետրոսյանը: