RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 692, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը կցուցադրի նախկինում դեռեւս չհրապարակված լուսանկարներ Ստամբուլ քաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 16-ին: Հայազգի լուսանկարիչը, խոսելով «Հին քաղաքը» խորագրով ցուցահանդեսի մասին, նշում է. «Եթե Ստամբուլի իմ նկարները չլինեին, այդ հին օրերն այսօր մոռացված կլինեին: «Հին քաղաքից» ոչինչ չի մնացել: Փոխվել է քաղաքի գեղագիտությունը: Քաղաքակրթությունն առաջ է ընթանում, սակայն մարդիկ կորցնում են գեղեցիկի ընկալումը»:

1928 թվականին Ստամբուլում ծնված հայազգի լուսանկարչին հաճախ կոչում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Անգլիական «British Journal of Photography Year Book»-ը 1961թ. նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը: Արա Գյուլերն աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերտրան Ռասելից մինչեւ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչեւ Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով եւ ուրիշ բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի դրանից, նաեւ Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում: Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում թուրքական կառավարության ու երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: 2005 թվականին Արա Գյուլերը Թուրքիայում արժանացել է «Մշակույթի եւ արվեստի ոլորտում մեծ պարգեւ»-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ