RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1036, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» զեկույցի 2012թ արդյունքները, որտեղ Հայաստանը տեսանելիորեն բարելավել է իր դիրքերը:

Համաձայն երեկ հրապարակված տարեկան զեկույցիՙ նախորդ տարվա համեմատՙ Հայաստանը իր դիրքերը բարելավել է երկու միավորով եւ այս տարի 94-101-րդ տեղերը կիսում է Ալժիրի, Ֆիլիպինների, Հնդկաստանի եւ չորս այլ երկրների հետ:

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մեթոդաբանությանՙ երկրները գնահատվում են 0-100 սանդղակովՙ վատագույնից լավագույնը:

Համաձայն հրապարակված սանդղակիՙ Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանը ունի 49, Թուրքիանՙ 50, Ադրբեջանըՙ 28, իսկ Իրանըՙ 25 միավոր:

Հայաստանն իր 36 միավորով ԱՊՀ երկրների շրջանում գնահատվել է լավագույնը, ընդ որում բարելավում արձանագրելով նախորդ տարվա համեմատ: Թուրքմենստանը եւ Ուզբեկստանըՙ Սիրիայի հետ միասին կիսում են 168-րդ հորիզոնականըՙ 177 երկրների շրջանում: Ռուսաստանը Ադրբեջանի, Մալիի, Պակիստանի, Գամբիայի, Մադագասկարի եւ մի շարք այլ երկրների հետ կիսում է 127-րդ հորիզոնականը, ընդ որում համեմատության մեջ Բելառուսում արձանագրվել է դրականորեն ավելի բարձր ցուցանիշՙ 123-րդ հորիզոնականում: Մաքսային միության մյուս անդամ Ղազախստանը 140-րդ տեղում է Հոնդուրասի, Լաոսի եւ Ուգանդայի հետ:

2012-ի արդյունքներով կոռուպցիայի ընկալման առումով աշխարհում դիտարկված 177 երկրներից նորից լավագույններն են Դանիան եւ Նոր Զելանդիան, իսկ վատագույններըՙ Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը եւ Աֆղանստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ