ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Դեկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Եվգենի Շարովը (Ուկրաինա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու դիտարկման անցկացմանը եւ ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: |